Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․

Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․  
 ինչպես կարգավորել խնդիրը 
Ի՞նչ է աճուկային հատվածի ճողվածքը,  որո՞նք են դրա ախտանիշները 
Աճուկային հատվածի ճողվածքի դեպքում՝ ստորին որովայնի մկանների միջև ընկած հատվածի միջով աղիքի կամ որովայնի խոռոչի այլ հյուսվածք դուրս է գալիս: Մարդու մոտ կա այդպիսի երկու ուղի. դրանք գտնվում են թեքության երկու կողմերում, ուղիղ որովայնի մկանների միջև (վերևում) և աճուկային կապանի (ներքևում)։ Եթե  որևէ հատվածում նկատում եք  ուռուցիկություն, որը  փոքր-ինչ ավելանում է չափերով և ցավում է, երբ կանգնում եք կամ հազում, դա կարող է լինել ճողվածք: 
Որտեղից է առաջանում աճուկային ճողվածքը 
Երբեմն դա հայտնվում է հենց այնպես, առանց ակնհայտ պատճառի: Աճուկային հատվածի անցուղին որովայնի պատի թույլ կետն է. որոշ մարդկանց մոտ այն պարզապես չափազանց լայն է կամ դրա շուրջ մկանները թույլ են, այնպես որ ինչ-որ պահի որովայնի խոռոչի հյուսվածքների մի մասը դուրս է սահում: 
Կարող եք ճողվածքի առաջացում հրահրել, եթե մեծապես բեռնեք որովայնի մկանները: Դրա տարածված օրինակներն են. աղիքների շարժման կամ միզարձակման ժամանակ լարվածություն, քրոնիկ ծանր հազ կամ փռշտոց, հղիություն, հատկապես բազմակի հղիություն։ 
Որովայնի շրջանում ճնշման բարձրացումը՝ գազերի կամ փորկապության պատճառով, ռիսկի գործոններից մեկն է: Տղամարդկանց մոտ աճուկային ճողվածքը 8-10 անգամ ավելի հաճախ է լինում, քան կանանց մոտ:  
Ինչպես բուժել աճուկային ճողվածքը 
Նախ անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-վիրաբույժի հետ:  
Աճուկային ճողվածքի միակ բուժումը վիրաբուժական է՝ լապարոսկոպիկ եղանակով կամ կտրվածքի միջոցով։ 
1. Բաց մեթոդով վիրահատություն 
Վիրաբույժը աճուկի հատվածում կատարում է կտրվածք, և դուրս ցցված հյուսվածքը հետ է մղվում որովայնի խոռոչ: Դրանից հետո կտրվածքը կարվում է: Հաճախ այն ամրապնդվում է սինթետիկ ցանցով (այս գործողությունը կոչվում է հերնիոպլաստիկա)՝ կանխելու հետագա ճողվածքի առաջացումը: 
Բաց վիրահատությունը կատարվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ: Դա պահանջում է վերականգնման բավականին երկար ժամանակ. կարող է տևել մի քանի շաբաթ, մինչ  կթույլատրվի վերադառնալ բնականոն ֆիզիկական գործունեությանը: Բաց վիրահատությունը երբեմն սպի է թողնում: 
2. Լապարոսկոպիա 
Այս դեպքում կատարվում են մի քանի փոքր կտրվածքներ: Դրանցից մեկի մեջ տեղադրվում է փոքրիկ խցիկով խողովակ, որը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է կատարվում որովայնի ներսում: Մյուսները հագեցած են փոքրիկ գործիքներով: Լապարոսկոպիան համարվում է ավելի լավ տարբերակ, քան բաց վիրաբուժությունը. դրանից հետո սպիներ գրեթե չեն լինում, և բուժառուն վերականգնվում է ավելի արագ: 
Ինչպես խուսափել աճուկային ճողվածքից 
Որոշ դեպքերում, օրինակ, եթե որովայնի պատի մկանների բնածին թուլություն ունեք, անհնար է խուսափել, բայց կարելի է կրճատել ռիսկերը՝ որովայնի խոռոչի ներսում որովայնի մկանների և օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով: Խուսափեք ծանրություն բարձրացնելուց:  
Առողջ քաշ պահպանեք: 
Փորձեք ամեն օր ուտել  մանրաթելերով հարուստ կերակուրներ: Այն օգնում է կանխելու փորկապությունը և նվազեցնում փքվածության դեպքերը: 
Մի՛ ծխեք. ծխելը նպաստում է շատ լուրջ հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ, դա հաճախ քրոնիկական հազ է առաջացնում, որի պատճառով կարող է հայտնվել  ճողվածք, քանի որ հազալիս մեծանում է ճնշումը որովայնում:
 
Աղբյուրը
Ինչի՞ մասին են վկայում կրծքագեղձերի գոյացությունները,  ինչպե՞ս ազատվել դրանցից

Ինչի՞ մասին են վկայում կրծքագեղձերի գոյացությունները,  ինչպե՞ս ազատվել դրանցից

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի, եթե 

Ներքին արյունահոսություն մեծահասակների մոտ. ախտանիշներ, պատճառներ, բուժում 

Ներքին արյունահոսություն մեծահասակների մոտ. ախտանիշներ, պատճառներ, բուժում 

Ներքին արյունահոսություն է տեղի ունենում,  երբ արյունը լցվում է թափված արյան կամ մարմնի բնական խոռոչի մեջ

Ի՞նչ անել  երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար 

Ի՞նչ անել  երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար 

Ի տարբերություն զարկերակների՝ երակները չեն կարող կծկվել

Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 

Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 

Աղիքային վարակ է, որն առաջացնում են մինչև 40 սմ երկարություն ունեցող կլոր որդերը։