Արյան մակարդուկները դաշտանի ընթացքում

Արյան մակարդուկները դաշտանի ընթացքում 
Դուք հավանաբար ուսումնասիրում եք ձեր դաշտանային արտադրությունը: Դեռ ո՞չ։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնելու։ Եթե  դաշտանի ընթացքում արյան մակարդուկներ եք նկատել, մի՛ վախեցեք: Այս հոդվածում կպատմենք մակարդուկներով դաշտանի մասին: 
Արդյո՞ք սա նորմալ է: Որտե՞ղ են առաջանում մակարդուկները: 
Դուք երբեմն նկատում եք մակարդուկների նման երևույթներ, բայց միշտ չէ, որ դրանք հենց մակարդուկներ են: Թերևս դրանք իսկապես կարմիր մակարդուկներ են, բայց ոչ թե արյան, այլ պարզապես «ավելորդ» էնդոմետրիումի: Դա ձեր արգանդի ներքին շերտն է, և դա է նպաստում դաշտանի առաջացմանը: Էնդոմետրիումը պետք է անպայման դուրս գա, որպեսզի սկսվի նոր ցիկլ, և ձեր հորմոնները նորմայի մեջ լինեն: 
Ինչո՞ւ ոչ բոլորն են մակարդուկներ ունենում: 
Ինչպես արդեն հասկացաք, բոլորի մոտ էնդոմետրիումի մասնիկները դաշտանի ընթացքում դուրս են գալիս, բայց ոչ բոլորի մոտ է այն նման մակարդուկների:             
Ընթերցեք նաև՝ Սրտխառնոցը դաշտանի ժամանակ
Ինչո՞ւ է այդպես։ 
Ձեր կեցվածքը 
Դաշտանի ընթացքում կարևոր է շարժվել, երկար չլինել նույն կռացած դիրքում: Եթե  երկար նստեք կամ պառկեք՝ ոտքերը թեքված, էնդոմետրիումի հետ մեկտեղ արյունը կսկսի կուտակվել ձեր արգանդում: 
 Ձեր կազմվածքը 
Արգանդը յուրաքանչյուրի մոտ տեղակայված է մոտավորապես կենտրոնում, բայց  մեկի դեպքում այն ավելի մոտ է պորտին, իսկ մյուսի մոտ  փոքր-ինչ շեղվում է դեպի հետ։ Դա  նորմալ է: Եթե  ձեր արգանդը  դեպի առաջ կամ հետ է, կարող է լինել մի փոքր թեքում: Հոգ չէ, պարզապես այդ դեպքում ձեր դաշտանը կարող է մի փոքր երկար մնալ դրա մեջ: 
Արյան հատկություններ 
Դուք հավանաբար նկատել եք, որ վերքի տեղում միշտ առաջանում է արյան գունդ: Արյան մակարդելիությունը բոլորիս մոտ փոքր-ինչ տարբեր է. ոմանց մոտ մի փոքր ավելին է, ոմանց մոտ՝ պակաս: 
Ձեր դաշտանի ընթացքում ավելի շատ ջուր խմեք, որպեսզի արյունը լավ շրջանառվի և չխտանա: Ինչպես տեսնում եք, մակարդուկներով դաշտանը կարող է լիովին նորմալ լինել: Բայց եթե տեսնում եք, որ շատ մակարդուկներ կան, և դաշտանը երկար է տևում, պետք է խորհրդակցել բժշկի հետ:
 
Աղբյուրը
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում