Սրտխառնոցը դաշտանի ժամանակ 

 
Սրտխառնոցը դաշտանի ժամանակ 
 
Շատ աղջիկներ սրտխառնոց են ունենում մինչ դաշտանը և դրա ընթացքում: Արդյո՞ք դաշտանն ինքնին կարող է սրտխառնոց առաջացնել, թե՞ դա պարզապես զուգադիպություն է: 
Այսօր  կպարզենք, թե ինչ կապ կա դաշտանի և սրտխառնոցի միջև, և կհուշենք, թե ինչպես կարելի է թեթևացնել այդ վիճակը: 
Արդյո՞ք  սրտխառնոցի և դաշտանի միջև գոյություն ունի  կապ 
Ի՞նչն է առաջացնում սրտխառնոց դաշտանի ընթացքում 
Ինչպե՞ս ազատվել  դաշտանի ընթացքում առաջացած սրտխառնոցից 
Կա՞  կապ սրտխառնոցի և դաշտանի միջև 
Ցավոք, դաշտանի ընթացքում սրտխառնոցը ընդհանուր ախտանիշ է: Եվ դա, իրոք, առավել հաճախ կապված է կրիտիկական օրերի հետ: 
Ի՞նչն է առաջացնում սրտխառնոց դաշտանի ժամանակ 
Փաստն այն է, որ դաշտանի ընթացքում արգանդը պետք է կծկվի: Հայտնի է, որ դաշտանն առաջանում է, որպեսզի արգանդը ազատվի «հին» էնդոմետրիումից (արգանդի ներքին շերտ), իսկ հաջորդ ցիկլում հայտնվի նորը: Հին էնդոմետրիումը արգանդից դուրս է գալիս դաշտանային արյունով: Բայց մեր օրգանիզմում ամեն ինչ մանրակրկիտ մտածված է: Որպեսզի «հին» էնդոմետրիումի կտորները չմնան ներսում, արգանդը դաշտանի ընթացքում փոքր-ինչ սեղմվում է: Կծկումները պայմանավորված են փոքր մոլեկուլներով, որոնք կոչվում են պրոստագլանդիններ: Այս մոլեկուլները արտանետվում են արյան մեջ և հաճախ ազդում են ոչ միայն արգանդի, այլ նաև ստամոքս-աղիքային համակարգի վրա: 
 
Ազդելով ստամոքսի վրա և փոքր-ինչ կծկելով այն՝ պրոստագլանդինները հանգեցնում են ստամոքսահյութի ավելորդ արտադրության: Ստամոքսահյութի մեջ շատ աղաթթու կա, որը մեզ անհրաժեշտ է լավ մարսողության համար:  Թթվի առատության պատճառով առաջանում է սրտխառնոց, այրոց, փսխում և լուծ: Սովորաբար դա տեղի է ունենում դաշտանի առաջին օրը, իսկ հաջորդ օրն ախտանիշներն  անհետանում են: 
Դաշտանի ընթացքում սրտխառնոցի մեկ այլ պատճառ կարող է լինել դաշտանային ցավը:  Որովայնի ստորին հատվածում ցավի զգացումը կարող է ռեֆլեքսների միջոցով անհանգստություն առաջացնել ստամոքսում: 
Սրտխառնոց կարող եք ունենալ ոչ միայն դաշտանի պատճառով: Կարող են լինել նաև այլ պատճառներ: Օրինակ՝ սննդային թունավորում, վիտամինային անբավարարություն և  շաքարի անհավասարակշռություն մարմնում: Հետևաբար, կարևոր է հետևել, թե ինչ եք կերել նախորդ օրը, ինչպիսի ինքնազգացողություն եք ունեցել: Եթե  ամեն ինչ լավ է եղել, ամենայն հավանականությամբ, պատճառը դաշտանն է: Յուրաքանչյուր ցիկլի ընթացքում սրտխառնո՞ց եք ունենում: Եթե  այո, ապա դա ձեր օրգանիզմի առանձնահատկությունն է: Դուք պարզապես պետք է սովորեք հաղթահարելու այն: Կան մի քանի արդյունավետ եղանակներ: 
Ինչպե՞ս թեթևացնել սրտխառնոցը դաշտանի ընթացքում 
Եթե  դաշտանի ժամանակ սրտխառնոց եք ունենում, ապա ավելի լավ է նախապես պատրաստվել դրան: Ահա որոշ միջոցներ, որոնք կօգնեն  թեթևացնելու սրտխառնոցը։ 
1. Նախապես պատրաստվել դաշտանին: Փորձել  չափազանց մեծ քանակությամբ չսնվել դաշտանի ժամանակ և ուտել առողջ սնունդ: Ժամանակին գնալ քնելու և հուզականորեն չծանրաբեռնվել: Ստամոքսն անմիջապես արձագանքում է մեր հույզերին: Հանգիստ ռեժիմում նրա համար ավելի հեշտ է հաղթահարել սթրեսը դաշտանի ժամանակ: 
2. Կոճապղպեղով ու անանուխով թեյ: Կատարյալ համադրություն: Կոճապղպեղը չեզոքացնում է աղաթթուն, իսկ անանուխը հանգստացնում է ստամոքսի հարթ մկանները: 
3. Երիցուկի թեյը նաև հանգստացնում է մկաններն ու նյարդերը, թեթևացնում է ստամոքսի կծկումները սրտխառնոցի ժամանակ: 
4. Եթե  բնական մեթոդները բավարար չեն, կարող եք փորձել այրոցի դեմ հատուկ դեղեր`հակաթթուներ: Դրանք նվազեցնում են աղաթթվի արտադրությունը: Նախապես անպայման խորհրդակցեք գաստրոէնտերոլոգի հետ:
 
Աղբյուրը
Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Չկա «նորմալ» և «ոչ նորմալ» լիբիդո, քանի որ յուրաքանչյուրի սեռական ցանկությունը տարբեր է

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական օրգանների ցավը սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո կոչվում է դիսպարեունիա: