Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց

Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց

Հնարավոր է, որ կանանց նախադաշտանային համախտանիշն առաջացել է էվոլյուցիայի ընթացքում որպես հարմարման ձև. նյարդային և ագրեսիվ վիճակը կնոջն օգնում է ազատվել վատ զուգընկերոջից՝ գտնելով ավելի արժանավոր մեկին և դրանով իսկ լավացնելով երեխաների գենետիկան:

Այն երևույթն անխուսափելի է ինչպես մահը և հաճելիներից չէ: Յուրաքանչյուր ամիս միլիոնավոր կանայք այնպիսի զգացում են ունենում, կարծես մի բան այն չէ, ամուսինն այն չէ, երեխաներն այն չեն, աշխատանքում էլ մի բան այն չէ և ամբողջ կյանքն այն չէ: Ինչո՞ւ է բնությունը շարունակաբար տանջում կանանց:

Ավստրալացի կենսաբան Մայքլ Ջիլինգսը մի վարկած է առաջ քաշել, որը ՆԴՀ-ն բացատրելու հնարավորություն է տալիս՝ այն կապելով մի գծի հետ, որը չունեն կենդանիները՝ զուգընկերների միջև ամուրկապ:

EvolutionaryApplications* ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն նախադաշտանային համախտանիշը էվոլյուցիոն հարմարում է, որը կանանց թույլ էր տալիս մեծացնել սերունդ լույս աշխարհ բերելու հնարավորությունները:

Քանի որ կանայք հաճախ զուգընկերոջից բաժանվում են հենց ՆԴՀ-ի շրջանում, գիտնականը եզրակացրել է, որ այդ շրջանը ծառայում է որպես բնական ընտրության միջոց՝ թույլ տալով կնոջն ազատվել տղամարդուց, ով չի կարող իրեն սերունդ պարգևել: Մեզ՝ ժամանակակից մարդկանցս համար, դժվար է հասկանալ ՆԴՀ-ի և մանկածնության կապը: Պարզ է, որ ՆԴՀ-ն բացակայում է հղիության ընթացքում, քանի որ դաշտանն էլ չկա: Երեխայի ծնունդից հետո, սակայն, այն կրկին ի հայտ է գալիս: Ո՞րն է կապը:

Ցանկացած էթնոլոգի համար, ով ուսումնասիրում է որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող նախնադարյան մարդկանց կյանքը, այդ կապն ակնհայտ է: Այդպիսի ցեղերում վերարտադրողական տարիքի կանայք գրեթե մենստրուացիա չեն ունենում, քանի որ կամ հղի են, կամ կերակրում են կրծքով: Այսինքն՝ հին ժամանակներում ՆԴՀ-ն եղել է այն աղջկների շնորհը, ովքեր դեռևս զուգընկեր չեն ունեցել և այն կանանցը, ովքեր ապրել են ամուլ տղամարդու հետ: Պարբերաբար կրկնվող տհաճ վիճակը ծառայել է այն բանին, որ մի օր կինը լքի իր տղամարդուն:

ՆԴՀ հարուցող հորմոնային մեխանիզմը հանդիպում էր եզակի կանանց շրջանում, սակայն այդ եզակիներն էլ, այնուամենայնիվ, ունեին էվոլյուցիոն կարևոր առավելություն: Նշանակում է, որ այդ էվոլյուցիոն մեխանիզմին նախատրամադրող գեները պետք է ժամանակի ընթացքում լայնորեն տարածվում է բնակչության մեջ: ՆԴՀ-ն կանանց համար դարձել է այնպիսի սովորական երևույթ, ինչպիսին կրծքով կերակրումն է:

Հնարավոր է, որ Ջիլինգսի վարկածը թույլ կտա կանանց հաշտվել վիճակի հետ, որին ճապոնացիները տվել են «հին ընկերուհի» անվանումը: Հեղինակը նշում է, որ ՆԴՀ-ի ընթացքում կնոջ ագրեսիվ պահվածքը կարող է բարենպաստ ազդեցություն թողնել իր գեների վրա միայն այն դեպքում, եթե խոսքը երեխաներ չունեցող ամուսինների մասին է: Երեխաներ ունեցող ամուսինների դեպքում կնոջ ագրեսիան իր ամուսնու նկատմամբ կարող է հանգեցնել բաժանման, որի արդյունքում երեխաները կմնան առանց հոր խնամքի:

Այդ դեպքում ազդեցությունը հակառակը կլինի: Եթե պատկերացնենք, որ ժամանակակից հասարակությունը կգոյատևի այդ նույն հիմքերով (մասնավորապես՝ կինը պարտավոր չէ ամեն տարի ծննդաբերել) գոնե մի քանի հազար տարի, ապա ՆԴՀ-ն ոչ ադապտիվ գործոնի դեր կխաղա, նշանակում է՝ ավելի ու ավելի քիչ կանայք կկրեն դրան նախատրամադրող գենը և վաղ, թե ուշ մարդկությունը լիովին կազատվի դրանից:

 

* M. Gillings «Were there evolutionary advantages to premenstrual syndrome? EvolutionaryApplications», Аugust 2014.

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Շատ գիտնականներ համաձայն են, որ ինքնաբավարարումը…

Մարզումները դաշտանային ցիկլի ընթացքում

Մարզումները դաշտանային ցիկլի ընթացքում

Մարզումները դաշտանային ցիկլի ընթացքում հաճախ բախվում են…

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից և ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ հիվանդացել եք

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից և ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ հիվանդացել եք

Գրիպը սուր շնչառական հիվանդություն է, որը պայմանավորված է

Ինչպե՞ս վերահսկել արգանդի առողջությունը տարիքի ընթացքում

Ինչպե՞ս վերահսկել արգանդի առողջությունը տարիքի ընթացքում

Արգանդի առողջությունը տարիների ընթացքում վերահսկելը կարևոր է…