Սիրո լեզու. ինչպե՞ս ճիշտ արտահայտել սերը զուգընկերոջ հանդեպ 

Սիրո լեզու. ինչպե՞ս ճիշտ արտահայտել սերը զուգընկերոջ հանդեպ 

Ձեր կյանքում երեխա է հայտնվել կամ շուտով կհայտնվի, և սա հիանալի է: Նա մեծ սիրո ու հոգատարության կարիք ունի: Բայց մի՛ մոռացեք այն երեխայի մասին, որն արդեն ձեր կողքին է՝ ձեր ամուսնու կամ  սիրելիի մասին:  Որպեսզի հետագայում չանհանգստանաք, որ կորել է հարաբերությունների ռոմանտիկան, մի՛ կորցրեք այն հիմա: Բռնեք պոչից և թույլ մի՛ տվեք, որ այն հեռանա: Հարցն այն է, թե ինչպե՞ս կարելի է դա անել: Միանգամից կասեմ, որ չկա համընդհանուր պատասխան, ինչպիսին է՝ «հագնել սեքսուալ ներքնազգեստ և գարեջուր գնել»: Այստեղ ձեզ հարկավոր է ծանր հրետանի՝  տղամարդուն հասկանալու համար. ի՞նչ է նա սիրում, և ի՞նչն է նրան գրգռում, ինչի՞ց է փշաքաղվում և ինչի՞ց է սարսռում: 
Ընթերցեք նաև՝ Ի՞նչ է հոգու հիգիենան
Սիրո հինգ լեզու 
Իրենց անհատականությամբ հանդերձ՝ մարդիկ բավականին նման են: Հնարավոր է՝ լսել եք «Սիրո հինգ լեզու» գրքի մասին, և որ մարդիկ տեղեկատվությունն այլ կերպ են ընկալում: Տեսողական, լսողական, կինեսթետիկ, դիսկրետ խմբերը պարզապես ընդունված բաժանումներ են: Գարի Չամպեն՝ «Սիրո հինգ լեզուները։ Ինչպե՞ս արտահայտել սերը զուգընկերոջ հանդեպ» գրքի հեղինակը, կարծում է, որ փաստն այն է, որ մենք մեր զուգընկերների հետ խոսում ենք տարբեր «սիրո լեզուներով»: Լեզուն կախված է նրանից՝ ինչպես է մարդը դաստիարակվել, նրա անձնական հատկություններից և բնավորությունից: Մենք ընդունում ենք այդ լեզուն և փորձում ենք այն օգտագործել մեր զուգընկերոջ հետ շփման ընթացքում: Իր հերթին, մենք նույնն ենք ակնկալում մեր զուգընկերոջից: Բայց եթե ուզում եք, որ ձեր զուգընկերը զգա ձեր զգացմունքները և հասկանա ձեր սերը, պետք է դրանք բացատրել իրեն հասկանալի լեզվով: 
Նրա ուշադրության նշանները 
Նախ որոշեք, թե ուշադրության ի՞նչ նշաններ է նախընտրում ստանալ ձեր տղամարդը և ի՞նչ լեզվով է ինքն արտահայտում դրանք: Դա կարող է լինել. 
Ժամանակը, որ նա անցկացնում է ընտանիքի հետ  
Եթե  սիրելին պատրաստ է յուրաքանչյուր ազատ րոպեն անցկացնել ձեզ հետ, իսկ իր ընտանիքի հետ երեկո անցկացնելը նրա համար ոչ թե պատիժ է, այլ տոն, ապա ձեր տղամարդու սիրո լեզուն ժամանակն է: Նա նույնիսկ խոսելու կարիք չունի. բավական է պարզապես լինել ձեր կողքին և զգալ ձեր ներկայությունը: Դրա դիմաց նա նույնն ակնկալում է ձեզնից: Երբեմն դուք պետք է հրաժարվեք ընկերներին հանդիպելուց և երեկոն անցկացնել նրա հետ՝ առանց շեղվելու սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ և զանգերով: Նրան պետք է ձեր լիարժեք ներկայությունը, հակառակ դեպքում նա կարող է վիրավորվել: 
Այն խոսքերը, որ նա ասում է ձեզ 
Հաճոյախոսություն ձեր օծանելիքին, ընթրիքին, նոր սանրվածքին, կարիերայի նվաճումներին, ինչին էլ որ լինի: Սիրալիր հաղորդագրություններ կամ հեռախոսային խոսակցություններ, որոնք ինքն է նախաձեռնում։ Ձեր հարաբերությունների համար լավագույն բանը, որ կարող եք անել, սովորություն դարձնել ձեր տղամարդուն գովաբանելը, նրանով հիանալը և հաճոյախոսություններ չխնայելն է: Բայց պետք է դա անել անկեղծորեն և ողջամտորեն. շողոքորթությունն այստեղ չի օգնի: 
Նվերներ՝ որևէ առիթով կամ առանց առիթի 
Եթե  սա նրա լեզուն է, նա զգուշորեն ընտրում է այնպիսի նվեր, որն անպայման կուրախացնի ձեզ: Դա երբեք տրամաբանված չի լինի, միմիայն՝ կրեատիվ: Նույնիսկ եթե այն մանրուք է, խորը իմաստ կունենա, և աշխարհում երկրորդը չեք գտնի: Ամենաառաջինն ու ամենակարևորը, որ պետք է անեք,  նվերներն ընդունել ուրախությամբ և երախտագիտությամբ: Գնահատեք նրա ստեղծագործականությունը, ինքնատիպությունը, գովասանքը և շնորհակալություն հայտնեք ուշադրության համար: Բայց դա դեռ ամենը չէ: Դուք նույնպես պետք է ուշադիր մոտենաք նվերների ընտրությանը: Ձեր ոչ պատշաճ կամ չնչին նվերը կընկալվի որպես «չսիրել» և կարող է դժգոհության առիթ դառնալ: Ինչպես նաև կարող է դիտվել որպես կեղծավորություն կամ դժգոհություն նվերներ ստանալուց։ 
Օգնությունը, որը նա ցուցաբերում է
Ծորակը նորոգելու համար հարկավոր չէ նրան հազար ու մի անգամ խնդրել: Նա դա անում է միանգամից՝ ձեր գործը մի փոքր հեշտացնելու համար: Իսկ ճաշից հետո սպասքը լվանալը, որպեսզի ժամանակ ունենաք ընթերցելու կամ լողանալու համար, նրան միայն հաճույք է պատճառում: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրան իր ջանքերի համար և ընդգծել, թե որքան է նա օգնել ձեզ և հեշտացրել կյանքը (ի՞նչ կանեիք առանց նրա ընդհանրապես): Դե, մի հրաժարվեք նրան օգնելուց, լսելուց, խորհուրդներ տալուց, օգնել ընտրություն կատարելիս կամ որոշում կայացնելիս: Շտապեք օգնության հասնել, երբ հարկավոր է գործ ունենալ խելահեղ լվացքի մեքենայի կամ սրճեփի հետ: Իսկ հոգատարությամբ պատրաստված նախաճաշը և արդուկված վերնաշապիկները տղամարդուն ավելին կպատմեն սիրո մասին, քան մեկ միլիոն հաղորդագրությունները և նվերները: 
Հպումները, որոնք նա շռայլում է տանը և դրսում 
Կինոթատրոնում նա գրկախառնվում է, փողոցով քայլելիս՝ բռնում է ձեր ձեռքը, իսկ տանն իր կողքով անցնելիս՝ համբուրում է ձեր ճակատը։ Ի պատասխան՝ եղեք նրբանկատ: Շոյեք նրա գլուխը, մերսում արեք, միասին լոգանք ընդունեք: Ընտրեք ցանկացած գործունեություն, որի ժամանակ կարող եք մարմնական կապ հաստատել, ներառյալ սեքսը. ե՞րբ եք այդքան մոտ միմյանց և՛ ֆիզիկապես, և՛ հուզականորեն: Ի դեպ, գիտականորեն ապացուցված է, որ շոշափելուց զրկվելը (անձի մոտ շոշափելի շփումների բացակայությունը) հանգեցնում է հոգեկան խանգարումների և ասոցիացիայի շեղման: Մտապահեք՝ ինչպես ճանաչել լեզուն: Այժմ որոշեք, թե ինչ լեզվով է տղամարդը խոսում ձեզ հետ: Իսկ ո՞րն է ձեր լեզուն։ Լսեք ձեր սիրելիին: Ուղիղ հարցրեք նրան. ի՞նչ կցանկանար ստանալ: Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչից նա վիրավորվում է կամ ձեր որ գործողություններն է քննադատում։ Սա է բանալին: Եթե  ձեր լեզուն պարզելու հարցում դժվարություններ ունեք, կարող եք թեսթ հանձնել՝ հասկանալու համար՝ տեսողական եք, լսողական, կինեսթետիկ, թե դիսկրետ: Բայց մի՛ մոռացեք հաշվի առնել ձեր զգացմունքներն ու հիշողությունները: Ի՞նչն է ձեզ հաճույք պատճառում հարաբերություններում, ի՞նչն է երջանկացնում, և ի՞նչն է ստիպում նյարդայնանալ: 
Ինչպես ցանկացած գործում, գլխավորն այն է, որ ձեր զուգընկերոջ հետ խոսեք նույն լեզվով: Պետք չէ նրան ողողել նվերներով և անհետանալ դրա համար խանութներում, երբ նա պարզապես ցանկանում է միասին ժամանակ անցկացնել: Կամ ողողել տեքստային հաղորդագրություններով, երբ նրա համար ավելի արժեքավոր է հպվել ձեր վարսերին: 
Սիրելին կարող է պոլիգլոտ լինել և խոսել բոլոր լեզուներով, և դա միայն ձեր ձեռքերում է: Բացվում է ռոմանտիկ ժեստերի անվերջ գաղափարների ընտրանի, որոնք կօգնեն ոչ միայն հարաբերություններին կրկին կայծ տալու, այլև դրանք նոր ուժով բորբոքելու: 
Լեզուն ունիվերսալ (համընդհանուր) գործիք է։ Ձեր երեխան կօգտագործի (արդեն օգտագործում է) դրանցից մեկը կամ մի քանիսը: Մի՛ արհամարհեք սիրելիների լեզուն, փնտրեք արդյունավետ երկխոսության ուղիներ այնպես, որ ձեր ընտանիքը չարժանանա Բաբելոնի աշտարակի ճակատագրին
 
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ինտիմ հարաբերությունները կարող են որոշակի օգուտ տալ…

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...