Ինչպե՞ս բուժել փսորիազը հղիության ընթացքում

Ինչպե՞ս բուժել փսորիազը հղիության ընթացքում
Ի՞նչ անել, եթե հղիության ընթացքում փսորիազ է սկսվել: Այս թեման անհանգստացնում է մայրանալ ցանկացող  այն կանանց մեծամասնությանը, ովքեր տառապում են այս մաշկային հիվանդությամբ:
Ինչպե՞ս է ազդում փսորիազը պտղի վրա
Փսորիազի դեպքերի ընդհանուր աճը հանգեցնում է նաև այս ախտորոշմամբ ծննդկանների թվի աճին: Հետևաբար, մասնագետներին հաճախ է տրվում հետևյալ հարցը. «Ես երեխա եմ ունենալու, բայց  մաշկի քրոնիկ հիվանդություն ունեմ: Ի՞նչ կարող եմ ակնկալել»: Իրադարձությունների զարգացման պարագայում  կա երեք հնարավոր սցենար.
- Հղիությունը փսորիազի դեպքում և դրան հաջորդող կրծքով կերակրումը չեն
նպաստում հիվանդության զարգացմանը։
- Ծննդկանի վիճակը բարելավվում է, և նա ազատվում է  այդ հիվանդությունից։
- Հղիության ընթացքում և հետծննդյան ժամանակահատվածում փսորիազի ընթացքը կտրուկ վատթարանում է։
Հղիության ընթացքում փսորիազի պատճառով սրացումներից և բուժումներից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ հասկանալ օրգանիզմում տեղի ունեցող վերադասավորումների էությունը։ Ապագա մոր մոտ առաջանում է՝
- հորմոնալ մակարդակի փոփոխություն,
- արյան շրջանառության համակարգը սկսում է ավելի ակտիվ աշխատել,
- ավելանում  է մաշկային ճարպի արտադրության ծավալը:
Այս ամենի հետևանքով հղիության ընթացքում կարող է առաջանալ փսորիազի սրացում կամ, օրինակ, բշտիկների առաջացում: Եվ կան դեպքեր, երբ մաշկի քրոնիկ  հիվանդությունները առաջին հերթին դրսևորվում են հենց հղիության ընթացքում:
Եթե մենք խոսում ենք բշտիկների մասին, ապա հիվանդության զարգացում սովորաբար նկատվում է հղիության առաջին կեսին: Դեղորայքային բուժումը պիտի պարտադիր իրականացվի բժշկի կողմից։
Կանայք, ովքեր ընդունում են դեղամիջոցներ, պետք է պլանավորեն հղիությունը դրանց ընդունման դադարեցումից գոնե վեց ամիս անց: Հակաբիոտիկները խիստ անցանկալի են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջին եռամսյակին: Հակաբիոտիկներով  բուժման կարճ ընթացք կարող է նշանակվել միայն արտակարգ իրավիճակներում, եթե բշտիկները և փսորիատիկ երևույթներն ուղեկցվում են բորբոքումներով, ինչը սպառնացող վտանգ է ինչպես մոր, այնպես էլ պտղի համար:
Անհրաժեշտ է նաև բուժման մեջ օգտագործվող նյութերի ցանկից հեռացնել որոշ դեղեր։ Դրանցից մեկը սալիցիլաթթուն է: Այն օգտագործվում է բազմաթիվ համակցված արտադրատեսակներում: Հղի և կերակրող կանանց համար սալիցիլաթթվի հիմնական վտանգն այն է, որ կարող է անցնել արյուն և արագորեն ներծծվել մաշկի մեջ:
Հիմնական պահանջը, որին պետք է բավարարի հղիության ընթացքում փսորիազի համար օգտագործվող դեղը, այն է, որ այն չպետք է ներթափանցի մաշկի մեջ ավելի խորը, որպեսզի չանցնի արյան մեջ: Նման դեղամիջոցի օրինակ է «Akrustal» քսուքը: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որքան անվնաս է դեղամիջոցը, այն պետք է նշանակվի միմիայն բժշկի կողմից:
Կանայք նաև անհանգստանում են՝ արդյո՞ք փսորիազը ժառանգական է։ Պետք է նշել, որ կա հետազոտություն, ըստ որի՝ կարող է լինել հիվանդության գենետիկ նախախնամություն: Բայց հարկ է նշել, որ դա կարող է պատահել միայն այն դեպքում, եթե երկու ծնողներն էլ հիվանդ են փսորիազով։  Այս պարագայում հիվանդությունը երեխային փոխանցելու ռիսկը բավականին մեծ է` մոտ 50 %: Եթե միայն մայրն է տառապում մաշկային հիվանդությամբ, ապա տոկոսը կտրուկ նվազում է` միջին հաշվով՝ հարյուրից տասնհինգ դեպք:
Խորհուրդներ՝ հղիության ընթացքում փսորիազի սրացումից խուսափելու համար
Կան մի շարք մաշկային քրոնիկական հիվանդություններ, որոնք կարող են սրվել կամ առաջին անգամ ի հայտ գալ հղիության ժամանակ: Եղնջացանի, նեյրոդերմատիտի, էկզեմայի և ատոպիկ դերմատիտի հետ այս խմբում ներառված է նաև փսորիազը: Հիմնական ախտանիշներն են քորը և ցանը (մաշկի վրա առաջանում են բծեր, հանգույցներ, բշտիկներ): Նմանատիպ երևույթներն առաջանում են ալերգիկ գրգռումների հետևանքով:
Հղիության ընթացքում անհրաժեշտ է հետևել ստորև տրված խորհուրդներին.
- սննդակարգում աղի քանակի նվազեցում կամ, ընդհանրապես, բացառում
- ճարպոտ, տապակած և կծու ուտեստների բացառում
- ալկոհոլի և ծխախոտի օգտագործման ամբողջական դադարեցում
Հետևյալ պարզ կանոններին չհետևելու դեպքում հղիության ընթացքում երեխայի վրա փսորիազի ազդեցությունը կավելանա: Շատ հղիներ գանգատվում  են քորից, որը հաճախ այնքան սաստիկ է, որ թույլ չի տալիս բավարար քնել: Մաշկը քորելը մեծացնում է հղիության ընթացքում փսորիազի մեկ այլ սրման ռիսկը՝ Կուբների երևույթի պատճառով: Այս ախտանիշը դադարեցնելու համար հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, ով կնշանակի հակահիստամիններ՝ կարճաժամկետ ընդունման համար: Բայց առաջին եռամսյակում այս նյութերի օգտագործումը թույլատրելի է բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում։ Փաստն այն է, որ հիստամինն ազդում է հետևյալ գործընթացների վրա.
-պտղի ամրացումը արգանդի լորձաթաղանթին,
-սաղմի օրինաչափ զարգացումը,
-նյութափոխանակությունը մոր և երեխայի միջև,
-օրգանների ձևավորումը և այլն։
Քանի որ երեխայի ծնվելուց հետո կնոջ համար կենցաղային աշխատանքների ծավալը մեծանում է, պետք է ուշադիր լինել, որպեսզի տարբեր քիմիական բաղադրիչների հետ շփման դեպքում սրացումների ռիսկերը նվազեցվեն: Նմանատիպ  հարցերում կօգնեն՝
-լվացքի մեքենան,
-սպասք լվացող մեքենան,
- մանկական հագուստը լվանալու համար նախատեսված հատուկ նյութերը,
- սպասք լվացող հիպոալերգենային միջոցները։
Եթե տնային բոլոր գործերը պետք է ձեռքով արվեն, ապա կատարեք աշխատանքը միայն  ռետինե կենցաղային ձեռնոցներով: Հակառակ դեպքում փսորիազ, էկզեմա կամ մաշկային այլ քրոնիկ հիվանդությունների սրացումից հնարավոր չի լինի խուսափել: Եթե անհարմար է սպասքը ձեռնոցներով լվանալը, դրանք լվացեք սոդայով կամ տնտեսական օճառով. ցանկացած այլ նյութ վնասակար է մաշկի
համար: Եթե առաջանում է ցան, ապա շարունակեք  թերապիան նշանակված ոչ հորմոնալ
դեղամիջոցով: Օգտագործեք միայն հիգիենայի հատուկ միջոցներ. դրանք կպաշտպանեն ձեր մաշկը հղիության և հետծննդյան ժամանակահատվածում փսորիազի սրացումից:
Օրինակ՝ լոգանք ընդունելիս կարող եք օգտագործել սովորական մանկական օճառ, մարմինը խոնավացնելու համար՝ սովորական մանկական քսուք,իսկ ցանավորված հատվածները բուժել Ակրուստալ քսուքով:
Ի՞նչ պետք է անել նորածնի մոտ այս հիվանդության դրսևորումը բացառելու համար:
   Կանխարգելիչ միջոցառումներից է՝ հղիության ընթացքում փսորիազի սրման ժամանակ հիպոալերգենային դիետայի խստագույն պահպանումը։ Բայց եթե հղիությունն ընթանում է ռեմիսիայի ֆոնի վրա, ապա կարող եք փոքր-ինչ ընդլայնել ձեր ճաշացանկը՝ բժշկի հսկողությամբ:
Հղիության պլանավորման ժամանակ հոգ տարեք ձեր մասին և պատշաճ պատրաստվեք, որպեսզի արդեն հղիության ընթացքում երեխայի վրա փսորիազի ազդեցությունը բացառեք:
 
Աղբյուրը
 
Ինչպե՞ս հասկանալ, որ չզարգացող հղիություն է և ի՞նչ անել 

Ինչպե՞ս հասկանալ, որ չզարգացող հղիություն է և ի՞նչ անել 

Չզարգացող հղիությունը պայման է, երբ սաղմը կամ պտուղը մահացել է, բայց դեռ արգանդում է

Անքնությունը հղիության ընթացքում

Անքնությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հետևանք։

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Երեխային սպասելը ուրախ և հուզումնալի ժամանակահատված է:

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Հղիության ընթացքում կանանց մարմինը ենթարկվում է գլոբալ փոփոխությունների և շատ հաճախ թութքի առաջացման պատճառ դառնում։