Սննդակարգը թութքի դեպքում

Սննդակարգը  թութքի բուժման կարևոր պայամաններից մեկն է։
Սննդակարգի առավելությունները թութքի դեպքում:
Թութքի դեպքում նկատվում է թութքային հանգույցների արտանկում։ Այդ
հանգույցները, որոնք գտնվում են ուղիղ աղիքի և հետանցքի շրջանում, 
մարդու բնականոն անատոմիայի մաս են։ Բայց տարբեր գործոնների
ազդեցությամբ ավելորդ ճնշում է առաջանում, անոթային կազմավորումները
մեծանում են չափերով և աստիճանաբար դուրս են գալիս հետանցքից: Միևնույն
ժամանակ, հնարավոր է՝ վնասվի և բորբոքվի հանգույցը, առաջանա ցավ և արյուն։ Թութքի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ անոթային փոփոխությունները և գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև հղիությունն ու ծննդաբերությունը: Սխալ սննդակարգը, ալկոհոլը, մարսողության դժվարությունները և փորկապությունը հանգեցնում են ներաղիքային ճնշման բարձրացմանը։ Անբավարար ֆիզիկական ակտիվությունը, երկար նստելը և կանգնելը հանգեցնում են աղեստամոքսային ամբողջ համակարգի արյան մատակարարման խախտմանը։ Չափից առավել ֆիզիկական ակտիվությունը և ծանրություն բարձրացնելը նույնպես առաջացնում են արյան լճացում:
Թութքի դեպքում ճիշտ սննդակարգը առաջին հերթին կապված է նորմալ
պերիստալտիկայի (գալարակծկանք) հաստատման հետ: Բացի այդ, անհրաժեշտ է
նվազեցնել ճնշումը ուղիղ աղիքի պատի վրա։ Կղազատման ակտի (դեֆեկացիա)
հեշտացումը նվազեցնում է հանգույցների վնասման հավանականությունը և
ճնշումը, որը  թութքային հանգույցների առաջացման պատճառ է հանդիսանում։
Պարբերական արյունահոսության դեպքում կարող են առաջանալ անեմիայի (երկաթի պակասի) ախտանիշներ, որոնց դեպքում նվազում են  արյան կարմիր բջիջների քանակը  և հեմոգլոբինը: Այս դեպքում անհրաժեշտ է ոչ միայն սննդակարգում ներառել արյան մեջ երկաթի քանակը վերականգնող մթերքներ, այլև ընդունել բուժող բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ։
  5d5bdf985d951f7e692e9268.jpeg (80 KB)
  Սննդակարգի թերությունները թութքի դեպքում
  Դիետան բավականին լուրջ արգելքներ ունի, քանի որ ցանկացած շեղում կարող էառաջացնել հիվանդության սրացում: Ուտելիքը խյուս դարձնելը, շոգեխաշելը և
հատուկ ձևով պատրաստելու անհրաժեշտությունը կարող են անհարմարություն
առաջացնել, իսկ հատուկ սննդակարգը փոփոխություն է առաջ բերում կենսակերպի մեջ։ Օրինակ՝ մսի սպիտակուցների կրճատումը մարզիկների
մոտ կարող է խնդիրներ առաջացնել․սպիտակուցի պակասը ազդում է դիմացկունության, մարզումների արդյունավետության և մկանային զանգվածի աճի վրա:

Շաբաթվա դիետիկ ճաշացանկ (մենյու)
Տվյալ հիվանդության դեպքում անհրաժեշտ է կոտորակային սննդաբաժնի ընդունում ճիշտ նույն ժամին, փոքր չափաբաժնով՝ աղիքների վրա ճնշում չգործադրելու համար։ Օրական առնվազն 2 լիտր ջուր խմելը և  մեծ քանակությամբ  բանջարեղենի օգտագործումը բարելավում են մարսողությունը և փափկեցնում կղանքը: Ճաշատեսակները պատրաստվում են գոլորշու վրա, շոգեխաշվում և եփվում են, ինչպես նաև մանրացվում։ Աղցանները բուսական յուղով են պատրաստվում։ Սննդակարգում հատուկ տեղ է զբաղեցնում կաթնամթերքը, որը բարելավում է աղիքների աշխատանքը՝ շնորհիվ իր բիֆիդոբակտերիաների և լակտոբակտերիաների։
 
Օր 1
Նախաճաշ՝  աղացած վարսակ՝ կաթով
Ճաշ՝   բանջարեղենային ապուր, հավի մսով կոտլետներ՝ պատրաստված գոլորշու
վրա
Ընթրիք՝  խաշած ձողաձուկ (տրեսկա) կամ մինթայ, հնդկաձավարի շիլա
 
Օր 2
Նախաճաշ՝  կաթնաշոռ՝ մրգերով
Ճաշ՝ բանջարեղենով ապուր, տավարի կամ հորթի միս
Ընթրիք՝  մրգային աղցան, կեֆիր
 
Օր 3
Նախաճաշ՝  2 ձվով ձվածեղ՝ լոլիկով և կանաչիով
Ճաշ՝ շոգեխաշած բանջարեղեն, եփած հնդկահավ
Ընթրիք՝  վինեգրետ, կեֆիր
 
Օր 4
Նախաճաշ՝  կաթնաշոռ՝ ծիրանաչրով
Ճաշ՝  բուլղարական պղպեղ՝ լցոնված աղացած մսով և բանջարեղենով
Ընթրիք՝  հավի սրտիկներ՝ թթվասերով, բանջարեղենային աղցան

Օր 5
Նախաճաշ՝  2 ձվով ձվածեղ՝ լոլիկով և կանաչիով
Ճաշ՝  տավարի մսով փաթաթված կաղամբի թերթիկներ, բանջարեղենային աղցան
Ընթրիք՝ հունական աղցան, յոգուրտ
 
Օր 6
Նախաճաշ՝  աղացած վարսակ՝ կաթով և հատապտուղներով
Ճաշ՝ բուլղարական պղպեղ՝ լցոնված աղացած մսով և բանջարեղենով
Ընթրիք՝   մրգային աղցան, կեֆիր
 
Օր 7
Նախաճաշ՝  կաթնաշոռ ծիրանաչրով
Ճաշ՝ բանջարեղենով ապուր, տավարի կամ հորթի միս
Ընթրիք՝   վինեգրետ, հավի կրծքամիս (խաշած)
 
Աղիքները չծանրաբեռնելու համար պետք է հրաժարվել կծու և աղի սննդից, ինչպես նաև նվազեցնել աղեխիթեր (գազեր) առաջացնող մթերքների օգտագործումը՝ հատիկավորներ, կաղամբ և այլն։ Նվազեցնել օսլա պարունակող սննդամթերքների քանակը՝ կարտոֆիլ, մակարոնեղեն, բրինձ։ Նրանք նվազեցնում են պերիստալտիկան (գալարակծկանք) և
առաջացնում փորկապություն։  Թութքի դեպքում ճիշտ սննդակարգը նվազեցնում է աղիքների վրա գործադրվող ճնշումը և փափկեցնում կղազատումը։ Սրա շնորհիվ՝ թութքային հանգույցները չեն վնասվում։ Սննդակարգին չհետևելու դեպքում հնարավոր է հիվանդության զարգացում և սրացում հնարավոր բարդություններով՝ արյունահոսություն և բորբոքում։
Թութքի առաջացմանը նպաստող գործոններ են մարդու ավելորդ քաշը և ֆիզիկական ցածր ակտիվությունը: Այդ իսկ պատճառով՝ ճիշտ սննդակարգից և բուժումից բացի, անհրաժեշտ է ճիշտ կենսակերպ վարել, որը կնպաստի օրգանիզմի առողջ լինելուն։
Պետք է հաշվի առնել, որ սննդակարգը անհրաժեշտ է կազմել բժշկի հետ համատեղ՝ հաշվի առնելով արյունահոսության առկայությունը և անհատական
անհանդուրժողականությունը որևէ մթերքի նկատմամբ։
 
Աղբյուրը

Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ համեմ ենք ուտում

Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ համեմ ենք ուտում

Տարբեր ուտեստներ պատրաստելիս մենք հաճախ օգտագործում ենք գինձ` անուշահոտ մանր հատիկներ:

Ձիասարդ(хрен). Առողջության համար օգտակար և վնասակար հատկությունները

Ձիասարդ(хрен). Առողջության համար օգտակար և վնասակար հատկությունները

Ձիասարդը կամ ծովաբողկը (хрен), որը աշխարհի տարբեր երկրների խոհանոցների անբաժանելի մասն է կազմում, վաղուց դարձել է սիրված՝ տաք համեմունքների շրջանում:

Բազուկ (ճակնդեղ). օգտակար և վնասակար հատկությունները

Բազուկ (ճակնդեղ). օգտակար և վնասակար հատկությունները

Ժամանակակից գիտնականները ոչ միայն հաստատեցին իրենց նախորդների դիտարկումները, այլև ապացուցեցին, որ բազուկը եզակի, անփոխարինելի բանջարեղեն է մարդու սննդակարգում:

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղը հայտնի է արդեն շատ տասնամյակներ և բացի հեղուկ ձևից թողարկվում է նաև հարմար պարկուճներով։