Լիմոնադ․ օգտակար և վնասակար հատկությունները

Լիմոնադ․ օգտակար և վնասակար հատկությունները

Լիմոնադի հատկությունները
Ոչ ալկոհոլային ըմպելիքի տարբերակիչ զովացուցիչ առանձնահատկությունն ու,
ինչպես նաև, լիմոնադի օգտակարությունը վաղուց է հայտնի մարդկությանը։
Սովորաբար լիմոնադը պատրաստվում է կիտրոնից՝ շաքարավազի ավելացումով,
ինչպես նաև հաճախ հանդիպում է գազավորված տարբերակը։ Լիմոնադի
պատմությունը սկիզբ է առնում 17-րդ դարից, երբ մարդիկ սկսեցին առաջին
անգամ լիմոնադ պատրատել։ Լիմոնադային ըմպելիքն իր սկզբնական անունը
ստացել է շնորհիվ  «Limonade» անգլերեն բառի։ Եթե իրականացնենք բառի
ձևաբանական վերլուծություն, ապա կստացվի «Lemon added»
բառակապակցությունը, իսկ բառացի՝ «ավելացված է լիմոն»։

Լիմոնադի բաղադրությունը
17-րդ դարի լիմոնադը պարունակում էր ընդամենը մի քանի բաղադրիչ։ Որպես
կանոն, դա կիտրոնի հյութ էր կամ թուրմ, ինչպես նաև՝ ջուր։ Ֆրանսիայի
թագավոր Լյուդովիկոս 1-ինը լիմոնադի պատմության մեջ առաջին միապետն էր,
ով ըստ արժանվույն գնահատեց ըմպելիքը։ Հատկանշական է, որ լիմոնադի
կազմությունը ստացվել է սխալի շնորհիվ, որը կարող էր կյանք արժենալ
մատռվակի համար։ Տղամարդը շփոթել էր գինու և կիտրոնի հյութի տակառները,
իսկ երբ նկատեց իր սխալը, արդեն ուշ էր, քանի որ թագավորը սպասում էր իր
գինուն։ Այդ ժամանակ, մատռվակը կիտրոնի հյութին ավելացրեց հանքային ջուր։
Ահա այպես պատրաստվեց առաջին լիմոնադը․ թագավորին դուր եկավ ըմպելիքը,
իսկ մատռվակը ոչ միայն ողջ մնաց, այլ նաև չկորցրեց աշխատանքը։ Առաջին
գազավորված ջրի ստեղծման պատմությունը սերտորեն կապված է լիմոնադի
արդյունաբերական արտադրության մեկնարկի հետ․ բանն այն է, որ
արդյունաբերող Յակոբ Շվեպը սկսեց լայն վաճառքով արտադրել լիմոնի համով
քաղցր գազավորված ընպելիք՝ "Schwepp & Co ապրանքանիշի ներքո։
19-րդ դարի սկզբին գազավորված լիմոնադը շուկայում դարձավ առաջատար և
գնորդների շրջանում մեծ հայտնիություն ուներ։ Առաջին լիմոնադը, որն
արտադրեցին արդյունաբերական ճանապարհով, կոչվում է կիտրոնա-կոճապղպեղային
էլ (Ale)։
Այժմ կան լիմոնադի բավականաչափ տեսակներ, որոնց կազմի մեջ բացի կիտրոնից
կան նաև այլ բաղադրիչներ և բաղկացուցիչ մասեր։

Լիմոնադի տեսակները
Կարելի է առանձնացնել լիմոնադի հետևյալ ամենատարածված և հայտնի տեսակները․
·    Սովորական լիմոնադ․ խմիչքի բաղադրության մեջ մտնում է ՝ լիմոնի
հյութ, ջուր և երբեմն կանաչ թթու խնձորի հյութ
·    Սիտրո լիմոնադ
·    Դյուշես լիմոնադ
·    Թարխունի լիմոնադ
·    Կրեմ-սոդա լիմոնադ
.    Ռամունե ճապոնական լիմոնադ
·     բուսական թուրմի հիմքով լիմոնադ՝ բիոնադ
·    Լեվզյայի մզվածքով լիմոնադ՝ Սայանա

Լիմոնադի օգտակարությունը
Լիմոնադի օգտակարությունը թաքնված է նրա քիմիական բաղադրության մեջ, որը
պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչը հիանալի կերպով
ամրապնդում է իմունիտետը։ Ամերիկացի բժիշկների հետազոտությունների
արդյունքում պարզվել է, որ բնական, չգազավորված լիմոնադը օգնում է
աղեստամոքսային տրակտի, ինչպես նաև երիկամների որոշակի հիվանդությունների
կանխարգելմանը և բուժմանը:  Բանն այն է, որ խմիչքը պարունակում է մեծ
քանակությամբ կիտրոնաթթվի աղեր, որոնք կարող են քայքայել և հեռացնել
երիկամի քարերը։

Լիմոնադի վնասակարությունը
Այնուամենայնիվ, լիմոնադը օգուտից բացի նաև վնաս է հասցնում, և որպես
կանոն, առողջության համար վտանգ են ներկայացնում արդյունաբերական
արտադրության ըմպելիքները։ Արտադրողները հաճախ կրճատում են ծախսերը՝
արտադրվող ապրանքի հումքի բաղադրիչների որակի հաշվին։ Խանութներում
վաճառվող մերօրյա լիմոնադների բաղադրության մեջ առկա է Մենդելեևի
պարբերական աղյուսակի տարրերի կեսը։ Այս դեպքում, լիմոնադի
վնասակարությունը ներկանյութերի, կոնսերվանտների և կայունացուցիչների մեջ
է։ Լիմոնադի հաճախակի օգտագործումը հանգեցնում է ճարպակալման, շաքարային
դիաբետի զարգացման, ինչպես նաև երեխաների մոտ հուզականության, ագրեսիայի
և հոգնածության բարձրացման։

Լիմոնադի կալորիականությունը՝  10․9 Կկալ
Լիմոնադի էներգետիկ արժեքը (սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությամբ)
Սպիտակուցներ 0.072 г. (~0 Կկալ)
Ճարպեր  0.006 г. (~0 Կկալ)
Ածխաջրեր 2.375 г. (~10 Կկալ)

Ապրանքի չափաբաժինը․ քանի՞ գրամ է։
1 թեյի գդալում՝ 5 գ
1 ճաշի գդալում՝ 18 գ
1 բաժակում՝ 250 գ
1 տարրայում՝ 500 գ

Լիմոնադի սննդային արժեքը և կազմը
Հիմքը՝ 0,13 գ
Ջուր՝ 92,87 գ
Վիտամիններ
Վիտամին C՝  2,9 մգ

Հանքային նյութեր
Ցինկ (ZN)`  0,01 մգ
Ֆտոր (F)`  66,2 մկգ
Պղինձ (CU)` 0,01 մգ
Երկաթ (FE)` 0,01 մգ
Ֆոսֆոր (P)` 7 մգ
Նատրիում (NA)` 13 մգ
Մագնեզիում (MG)` 13 մգ
Կալցիում (CA)` 4 մգ
Կալիում (K)` 3 մգ

Աղբյուրը

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: