Թրոմբոֆիլիա և հղիություն

Թրոմբոֆիլիա և հղիություն

Թրոմբոֆիլիան ախտաբանական վիճակ է, բնութագրվում է արյան մակարդելիության խանգարմամբ, որի ժամանակ բարձրանում է թրոմբոզի զարգացման վտանգը, որն էլ իր հերթին հղիության ժամանակ հանգեցնում է միկրոթրոմբների առաջացման, պտղի սնուցման խանգարման, և այդ ամենն ի վերջո ավարտվում է վիժմամբ հղիության վաղ կամ ուշ շրջանում, չզարգացող հղիությամբ և մանկաբարձական այլ բարդություններով:

Թրոմբոֆիլիան լինում է ձեռքբերովի (վառ օրինակ է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը) և գենետիկորեն նախատրամադրված՝ մուտացիաների ձևով (օրինակ Լեյդենի մուտացիան, MTHFR, պրոթրոմբին և այլն): Ախտորոշվում է հետազոտությունների արդյունքների հիման վրա (լաբորատորիայում արյունը վերցվում է երակից): Այսօր շատերին հուզում է մի հարց՝ արդյո՞ք հնարավոր է, որ կինն ունենա թրոմբոֆիլիա, սակայն հղիությունը բնականոն ընթանա: Այո, հնարավոր է: Կան դեպքեր, երբ կինն ունենում է թրոմբոֆիլիա, առաջին հղիությունն անցնում է առանց որևէ խնդրի, սակայն երկրորդ հղիության ժամանակ այն ակտիվանում է և ուղեկցվում տարաբնույթ բարդություններով: Երբեմն էլ այդ բարդություններն առաջանում են հենց առաջին հղիության ընթացքում: Թե ինչով է դա պայմանավորված, ներկայումս լիովին ուսումնասիրված չէ:

Թրոմբոֆիլիայի զարգացման հարցում մեծ դեր են խաղում հարակից հիվանդությունները, վիրուսները, բորբոքային պրոցեսները և այլն: Դրանք իրենց հերթին օրգանիզմում խթանում են բոլոր այն պրոցեսները, որոնք կապված են թրոմբոֆիլիայի հետ և ակտիվացնում են այն: Վերոնշյալ խնդիրներ ունեցող կինը նախքան հղիանալը պետք է լիարժեքորեն հետազոտվի և ստանա համապատասխան բուժում:

Խորհուրդ է տրվում թրոմբոֆիլիայի բուժումն սկսել մինչև հղիությունը: Հղիության ժամանակ կինը պետք է լինի բժիշկների հսկողության ներքո և պարբերաբար անցնի համապատասխան հետազոտություններ, որոնք թույլ կտան վաղ շրջանում ախտորոշել թրոմբոֆիլիան և նշանակել անհրաժեշտ բուժում: Ավելի հեշտ է այս ամենն անել հղիությունից առաջ կամ հղիության վաղ շրջանում, քան հետագայում՝ վիժման վտանգի և մանկաբարձական որոշ բարդությունների առաջացման դեպքում:

Կեղծ հղիության նշանները

Կեղծ հղիության նշանները

Հղիության բոլոր նշաններն առկա են, իսկ ՈւՁՀ մասնագետը հետազոտությունից հետո հայտնում է, որ պտղաձուն բացակայում է։ Տարօրինա՞կ է։ Գուցե, բայց բժշկությանն այդպիսի դեպքեր հայտնի են։ Այդ կոչվում է կեղծ հղիություն․․․․

Կրծքի կաթի պահպանումը

Կրծքի կաթի պահպանումը

Որքա՞ն ժամանակ է հնարավոր սենյակային ջերմաստիճանում պահել կրծքի կաթը։ Կարելի՞ է այն սառնարանում պահել...

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Մի շարք կանայք ԿԿ ֆոնին բախվում են լիբիդոյի նվազման խնդրին․․․

Օրգազմը հղիության դեպքում

Օրգազմը հղիության դեպքում

Հղիությունը չի նվազեցնում սեռական ցանկությունը, սակայն շատերը խուսափում են օրգազմից՝ մտածելով, որ այն կարող է վիժում առաջացնել...