Կոլրաբի․ օգտակար և վնասակար հատկությունները

Կոլրաբի․ օգտակար և վնասակար հատկությունները
Կոլրաբին պատկանում է կաղամբի ընտանիքին, անվանումը կարելի է թարգմանել որպես «կաղամբ-շաղգամ», առաջացել է գերմ.՝ Kohlrabi, Kohl «կաղամբ» և Rübe «շաղգամ» բառերից:
Կալորիականությունը
100 գրամ կոլրաբիի կալորիականությունը 42 կկալ է։ Դիետիկ բանջարեղեն է և ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։
Օգտակար հատկությունները
Վիտամին С-ի պարունակությամբ կոլրաբին գերազանցում է կիտրոնին և նարնջին: Պարունակում է նաև վիտամին А, В, РР, В2, հարուստ է բուսական սպիտակուցներով, ածխաջրերով, հանքային աղերով, կալցիումով, կալիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, կարոտինով, պանտոտենաթթվով, կոբալտով և երկաթով։ Միջուկը հարուստ է գլյուկոզայով, պտղաշաքարով, կալիումի աղերով, В1, В2, РР վիտամիններով։
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի ցուցված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նիհարել և ամրապնդել արդյունքը։
Կոլրաբին միզամուղ միջոց է և օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, օգնում երիկամների, լյարդի, լեղապարկի խանգարումների դեպքում, օրգանիզմը մաքրում է խարաններից և թունավոր նյութերից, նպաստում է աղիների և ստամոքսի բորբոքումների վերացմանը։
Նվազեցնում է զարկերակային ճնշումը և խորհուրդ է տրվում ուտել աթերոսկլերոզի դեպքում։ Կանխում է հաստ և ուղիղ աղու քաղցկեղը։ Օգտակար է նաև բերանի խոռոչի բորբոքման դեպքում։
Հակացուցումները
Խորհուրդ չի տրվում ուտել ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։ Կոլրաբին կարող է նիտրատներ կուտակել իր մեջ, ինչը կարող է տարատեսակ հիվանդություններ առաջացնել։