ՈւՁՀ-ն հղիության ընթացքում

ՈւՁՀ-ն հղիության ընթացքում

ՈւՁՀ-ն տեղեկատվության առումով բարձր, անվտանգ, անվնաս եղանակ է, ինչը հնարավորություն է ընձեռում հսկել պտղի զարգացումը նրա աճի տարբեր փուլերում:

Ինչու՞ է պետք ՈւՁՀ-ն հղիության ժամանակ

ՈւՁՀ-ն հղիության ժամանակ պետք է հետևյալ նպատակների համար՝

  • հղիության փաստը պարզելու, արտարգանդային հղիությունը հերքելու, 
  • պտղաձվերի քանակը որոշելու,պտղի բնածին հնարավոր շեղումներն ախտորոշելու:

Ուլտրաձայնային հետազոտությունը հղիության ժամանակ ներառում է ապագա երեխայի անատոմիայի, ինչպես նաև ընկերքի, պորտալարի, պտղաջրերի, արգանդի ու հավելումների ուսումնասիրությունը: Հղի կինը պետք է ուլտրաձայնային երեք պլանային (սկրինինգային) հետազոտություն անցնի:

Պլանային ՈւՁՀ-ն պետք է հղիության հետևյալ ժամկետներում՝

  • 10-14 շաբաթական,
  • 20-24 շաբաթական,
  • 32-34 շաբաթական:

Ըստ բժշկի նշանակման՝ արտապլանային ՈւՁՀ կարելի է կատարել հղիության ցանկացած ժամկետնում:

Ինչպե՞ս է կատարվում

ՈւՁՀ-ն կատարվում է ինչպես որովայնային (որովայնի առաջային պատով), այնպես էլ հեշտոցային (հեշտոցով) ճանապարհով: Այս եղանակներից ամեն մեկն իր ախտորոշիչ նշանակությունն ունի:

Պլանային ՈւՁՀ-ն հղիության 10-14 շաբաթականում։ Հղի կանանց առաջին ՈւՁՀ-ն թույլ է տալիս ճշտել հղիության ժամկետը (եթե վերջին դաշտանի ամսաթիվն անհայտ է), պտղի դիրքն արգանդում, ընկերքի վիճակը: Բժիշկը չափում է սաղմը, համեմատում այն հղիության ժամկետին համապատասխանող նորմայի հետ: 10-14 շաբաթականում կատարված ՈւՁՀ-ի ժամանակ բժիշկը գնահատում է պտղի օձիքային տարածության հաստությունը (սույն հետազոտությունը թույլ է տալիս բացառել պտղի զարգացման արատները վաղ փուլերում): Այդ ժամկետում օձիքային տարածության 3 մմ-ից ավել հաստության դեպքում լրացուցիչ հետազոտություն է նշանակվում: Այդ ժամկետում, կնոջ ցանկությամբ, բժիշկը կարող է ասել նաև պտղի սեռը:

Պլանային ՈւՁՀ-ն հղիության 20-24 շաբաթականում նույնպես ներառում է պտղի չափումը, ընկերքի վիճակը և պտղաջրերի քանակը: Զննման ժամանակ բժիշկը համոզվում է պտղի քրոմոսոմային հիվանդությունների նշանների բացակայության մեջ: Այդ ժամկետում է կատարվում նաև ստուգիչ դոպլերագրաֆիա, ինչը հնարավորություն է ընձեռում գնահատել արգանդային արյան հոսքը, պտղի, պորտալարի արյան շրջանառության վիճակը և այլն: Դոպլերոգրաֆիան հնարավորություն է տալիս ախտորոշել պտղի հիպօքսիայի և/կամ սկսվող գեստոզի վաղ նշանները:

Պլանային ՈւՁՀ-ն հղիության 32-34 շաբաթականում։ Պլանային երրորդ ՈՒՁՀ-ի գլխավոր նպատակը ծննդաբերությունից առաջ պտղի վիճակի ու դիրքի ճշտումն է: Բժիշկը կնայի, թե որն է ձեր պտղի առաջատար մասը՝ գլու՞խը, թե՞ կոնքը, կհամոզվի՝ պորտալարը փաթաթված չէ՞ արդյոք: Այդ ՈՒՁՀ-ի ժամանակ են բացահայտվում հղիության ուշ շրջաններում ի հայտ եկող զարգացման արատները: Մանիտորի վրա կարող եք տեսնել ձեր ապագա բալիկի դեմքը, ով արդեն գրեթե նորածնի տեսք ունի:

Արտապլանային ՈՒՁՀ-ներ

Հղիության ցանկացած ժամկետում բժիշկը կարող է նշանակել արտապլանային ՈւՁՀ:
Արտապլանային ՈՒՁՀ-ների թիվը կարող է շատ տարբեր լինել: Հաճախ առաջին ՈՒՁՀ-ն արվում է հղիության առաջին շաբաթներում՝ հղիության ժամկետը հստակեցնելու և դրա` արգանդային տեղակայման մեջ համոզվելու համար: Լրացուցիչ ՈՒՁՀ նշնակվում է արյունահոսության, հղիության սպառնացող ընդհատման, արտարգանդային հղիության կասկածի (վաղ ժամկետներում) և այլ դեպքերում: Եղեք ձեր բժշկի հսկողության տակ, հետևեք ձեր առողջությանը, իսկ գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկի:

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Մի շարք կանայք ԿԿ ֆոնին բախվում են լիբիդոյի նվազման խնդրին․․․

Օրգազմը հղիության դեպքում

Օրգազմը հղիության դեպքում

Հղիությունը չի նվազեցնում սեռական ցանկությունը, սակայն շատերը խուսափում են օրգազմից՝ մտածելով, որ այն կարող է վիժում առաջացնել...

Վարիկոզի կանխարգելումը հղիության ընթացքում

Վարիկոզի կանխարգելումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում վարիկոզի առաջացման հիմնական պատճառն արգանդի մեծացումն է, ինչը հանգեցնում է փոքր կոնքի երակի...

Կրծքով կերակրումը ջերմության բարձրացման պայմաններում

Կրծքով կերակրումը ջերմության բարձրացման պայմաններում

Կրծքով կերակրող մայրերը, երբ ջերմություն են ունենում, սկսում են մտահոգվել, թե արդյոք կարելի է շարունակել կրծքով կերակրումն այդ վիճակում, արդյոք կաթը վնասակար չի լինի երեխայի համար․․․