Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ


1. Ես հղի եմ: Ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել նոր կորոնավիրուսային վարակից:
Covid19 pregnancy QA posts_Armenian_1.jpg (1.02 MB)
ՔՈՎԻԴ-19-ից խուսափելու համար հղիության ընթացքում կանայք պետք է ձեռնարկեն միևնույն նախազգուշական միջոցները, ինչ մյուս մարդիկ.

-Հաճախ լվանան ձեռքերը,

-Պահպանեն հեռավորություն,

-Խուսափեն իրենց դեմքին դիպչելուց,

-Հազալիս/փռշտալիս լավ ծածկեն բերանը և քիթը:


2. Արդյո՞ք հղի կանայք պետք է անցնեն նոր կորոնավիրուսային վարակի թեստ:
Covid19 pregnancy QA posts_Armenian_2.jpg (1.03 MB)
Թեստ անցնելու կարգը և առաջնահերթությունը տարբերվում են` կախված բնակության վայրից, բայց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկության համաձայն, ՔՈՎԻԴ-19-ի ախտանիշներ ունեցող հղի կանանց պետք է առաջնահերթություն տրվի թեստ անցնելու համար: 

3. Կարող է արդյո՞ք նոր կորոնավիրուսային վարակը մորից փոխանցվել պտղին կամ նորածնին:
Covid19 pregnancy QA posts_Armenian_3.jpg (1.10 MB)
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք ՔՈՎԻԴ-19 ունեցող հղի կինը հղիության կամ ծննդաբերության ընթացքում կարող է վիրուսը փոխանցել իր դեռ չծնված կամ նորածին երեխային, թե՝ ոչ: Մինչ այժմ, ամնիոտիկ հեղուկի կամ կրծքի կաթի նմուշներում կորոնավիրուս չի հայտնաբերվել:  

4. Ի՞նչ խնամք պետք է հասանելի լինի հղիության և ծննդաբերության ընթացքում:  
Covid19 pregnancy QA posts_Armenian_4.jpg (1.12 MB)
Բոլոր հղի կանայք, ներառյալ ՔՈՎԻԴ-19 հաստատված վարակ կամ վարակի կասկած ունեցողները, իրավունք ունեն բարձրորակ խնամք ստանալու թե՛ ծննդաբերությունից առաջ, թե՛ դրա ընթացքում, թե՛ ծննդաբերությունից հետո:  

5. Արդյո՞ք հղի կանայք, ում մոտ կասկածվում կամ հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակ, պետք է ծննդաբերեն կեսարյան հատումով:
Covid19 pregnancy QA posts_Armenian_5.jpg (1.24 MB)
Կեսարյան հատման անհրաժեշտություն չկա, եթե այն բժշկական տեսանկյունից արդարացված չէ։ Ծննդաբերության եղանակի համար որոշիչ են մանկաբարձական ցուցումները և կնոջ ցանկությունը՝ ներառյալ ՔՈՎԻԴ-19 հաստատված վարակի առկայության կամ կասկածի դեպքում: 

6. Արդյո՞ք նոր կորոնավիրուսային վարակ ունեցող կանայք կարող են կրծքով կերակրել:
Covid19 pregnancy QA posts_Armenian_6.jpg (1.04 MB)
Այո, ՔՈՎԻԴ-19 ունեցող կանայք կարող են կրծքով կերակրել: Նրանք պետք է.

-Առկայության դեպքում կրեն դիմակ կերակրելիս,

-Ձեռքերը լվանան երեխային դիպչելուց առաջ և հետո,

-Մաքրեն և ախտահանեն բոլոր մակերևույթները, որոնց դիպչել են։


7. Կարո՞ղ եմ դիպչել կամ գրկել իմ նորածնին, եթե նոր կորոնավիրուսային վարակ ունեմ:
Covid19 pregnancy QA posts_Armenian_7.jpg (1.06 MB)
Այո, սերտ շփումն օգնում է երեխային զարգանալ: ՔՈՎԻԴ-19 վարակ ունեցող կանայք կարող են անվտանգ կրծքով կերակրել՝ կրելով դիմակ, երբ առկա է: Լվացեք ձեռքերը Ձեր երեխային դիպչելուց առաջ ու հետո և մաքուր պահեք բոլոր մակերևույթները:
 
​8. Ես նոր կորոնավիրուսային վարակ ունեմ և ի վիճակի չեմ ուղղակիորեն կրծքով կերակրել իմ նորածնին, ի՞նչ անեմ:
Covid19 pregnancy QA posts_Armenian_8.jpg (1.16 MB)
Կանանց, ովքեր ՔՈՎԻԴ-19 վարակի պատճառով այնքան վատ են զգում, որ չեն կարող ինքնուրույն կրծքով կերակրել, հարկավոր է օգնել կերակրել երեխային կրծքի կաթով այլ անվտանգ եղանակով՝ ներառյալ կթած մայրական կաթով, ռելակտացիայի միջոցով կամ կթած դոնորական կաթով: 




Աղբյուրը

 

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…