Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի փորձագետները եղած ապացույցների, փորձի և փորձագիտական խորհրդատվության հիման վրա հանձնարարականներ են մշակել հղի կանանց և նրանց հղիությունը վարող բժիշկների համար։ Ստորև ներկայացնում ենք անգլերեն բնօրինակը, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, խորհուրդ ենք տալիս հետագայում հետևել նաև այդ թարմացումներին։

Կարդացեք՝ Coronavirus (COVID-19) Infection in Pregnancy

Համարվում է, որ հղիության ընթացքում կնոջ իմունիտետն ընկնում է և ավելի դժվար է լինում վարակների դեմ պայքարելը, սակայն մինչ այժմ ապացուցված չէ, որ հղի կանայք ավելի զգայուն են կորոնավիրուսի հանդեպ։ Չի ապացուցվել նաև, որ վիրուսը կարող է մորից անցնել պտղին հղիության ընթացքում, չկան վկայություններ, որ վիրուսը կարող է անցնել երեխային կրծքի կաթի միջոցով։

Ներկայումս չկան տվյալներ, որոնք վկայում են COVID-19-ի պատճառով վիժման կամ հղիության կրելախախտի ռիսկի աճի մասին:

Հղի կանայք վարակվում են նույն կերպ, ինչ ընդհանուր բնակչությունը: Հղիությունն ինքնին փոխում օրգանիզմի իմունային համակարգը և առհասարակ վարակների հանդեպ արձագանքը, ինչը կարող է ավելի սրել ախտանշանները և ընդհանուր վիճակը։ Ցավոք այդ  կարելի է ասել նաև COVID-19- ի դեպքում:

Ներկայում մեկ հրատարակված դեպք կա COVID-19 ունեցող կնոջ մասին, որը 34-րդ շաբաթում հիվանդանոց է դիմել: Շտապ կեսարյան հատման միջոցով վաղաժամ ծննդալուծում է կատարվել և թերհաս երեխա է ծնվել։ Ունեցել է պոլիօրգանային անբավարարություն և սուր շնչառական դիսթրես համախտանիշ, տեղափոխվել է ինտենսիվ խնամքի բաժանմունք։ Հղի կանանց շրջանում կորոնավիրուսի պատճառով մահ մինչ այժմ  չի արձանագրվել։

Հանձնարարականներ ուղեցույցից

Ճամփորդելու դեպքում համոզվեք, որ ձեր ապահովագրությունը բավականացնում է ծննդաբերության և նորածնի խնամքի բոլոր ծախսերը հոգալու համար։

Կորոնավիրուսով վարակման կասկած ունենալու դեպքում նախ հեռախոսով խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ ինքնուրույն պոլիկլինիկա գնալու փոխարեն։

Բոլոր նրանք, ովքեր նոր են ժամանել կորոնավիրուսի վարակման բարձր ռիսկ ունեցող երկրից կամ էլ շփվել են վարակված անձի հետ, պետք է այդ մասին տեղեկացնեն իրենց բժշկին։

Խորհուրդ է տրվում հաճախ օդափոխել սենյակը, հնարավորինս քիչ տնից դուրս գալ, անձնական հիգիենայի առանձին պարագաներ օգտագործել։

 

Աղբյուրը

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…