Կանաչ թեյ օգտակարությունը և վնասակարությունը
![Կանաչ թեյ օգտակարությունը և վնասակարությունը](/static/articles/23/06/xl-rXB1lTm8uG.jpg)
Կանաչ թեյն առկա թեյերից ամենաքիչ մշակումն անցնող տեսակներից է և դրա շնորհիվ պահպանում է իր օգտակար հատկությունների ամբողջ փունջը։
Շատ օգտակար է սրտանոթային ամակարգի համար։ Փոքր քանակությամբ օգտագործելու դեպքում այն նվազեցնում է ճնշումը հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաև նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը և բարձրացնում է անոթների պատերի էլաստկությունը։
Ցանկալի է չգերազանցել օրական մեկ բաժակ թեյի չափը: Կանաչ թեյը նպաստում է առողջության ամրացմանը, քանի որ հարուստ է բնական հակաօքսիդանտներով:
Հակաօքսիդանտները քիմիական միացություններ են, որոնք կանխարգելում են օրգանիզմի բջիջների քայքայումը: Հետազոտությունները վկայում են, որ հակաօքսիդանտներն օգնում են պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, բարձր անոթային ճնշումը և քաղցկեղի մի շարք տեսակներ:
Կանաչ թեյը օգտակար է նաև ատամների և ոսկրերի առողջության, ինչպես նաև դիմադրողականության համակարգի ամրապնդման համար: Այդուհանդերձ, նշենք, որ մեծաքանակ կանաչ թեյը կարող է խոչընդոտել ֆոլաթթվի յուրացմանը: Ֆոլաթթուն սննդարար նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին հատկապես հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում չարաշահել են կանաչ թեյը, ծնվել են նյարդային խողովակի զարգացման արատներով:
Հղիության ընթացքում կարելի է կանաչ թեյ խմել, սակայն քիչ քանակությամբ, քանի որ կոֆեին է պարունակում: Կախված թրմելու ձևից՝ հնարավոր է, որ կոֆեինի քանակը նվազի կամ պահպանվի այնքան, որքան սև թեյում է:
Փորձեք սահմանափակվել օրական 200գր-ով: Հաշվի առեք, որ 200գր-ը կոֆեինի ընդհանուր քանակն է, որ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից: Ուստի անհրաժեշտ է հաշվի առնել նաև սուրճի, շոկոլադի, կոլայի և կոֆեին պարունակող այլ մթերքների քանակը:
Հիշեք մի հանգամանք ևս: Կանաչ թեյը, ինչպես և թեյի մյուս տեսակները, կարող է դժվարացնել օրգանիզմում երկաթի յուրացումը (ոչ մսային մթերքների դեպքում): Ուստի ցանկալի է թեյի հետ ոչինչ չուտել:
Նմանատիպ նյութեր
![Միզամուղներ հղիության ընթացքում, կարելի է, թե ոչ](/static/articles/13/96/3-EabCknWvgA.jpg)
Միզամուղներ հղիության ընթացքում, կարելի է, թե ոչ
![Ուրց․ օգտակար հատկություններն ու հակացուցումները](/static/articles/19/21/3-nJnzDzxMAm.jpg)
Ուրց․ օգտակար հատկություններն ու հակացուցումները
![Կարկադե․ օգտակար և վնասակար հատկությունները](/static/articles/20/32/3-jczjh9wTOj.jpg)
Կարկադե․ օգտակար և վնասակար հատկությունները
![Բադյան․ օգտակար և վնասակար հատկությունները](/static/articles/20/82/3-YiAw9mGs6v.jpg)
Բադյան․ օգտակար և վնասակար հատկությունները
![Առյուծագի (պուստիրնիկ)․ օգտակար և վնասակար հատկությունները](/static/articles/21/34/3-fL8fBS4mbV.jpg)
Առյուծագի (պուստիրնիկ)․ օգտակար և վնասակար հատկությունները
![Սև թեյ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները](/static/articles/19/94/3-FibOoHMtYN.jpeg)