Հակամյուլլերյան հորմոն

Հակամյուլլերյան հորմոն

Ընդհանուր տեղեկություններ

Հակամյուլլերյան հորմոնը վերարտադրողական տարիքի կնոջ օվարիալ ռեզերվի մարկեր է։

Հետազոտության ցուցումները

  • Վաղաժամ կամ ուշ սեռահասունցում։
  • Կասկածելի դեպքերում սեռի ճշգրտում։
  • Օվարիալ ռեզերվի և պրեմենոպաուզալ փոփոխությունների հետազոտում։
  • ԱՄԲ-ի անհաջող դեպքեր։
  • Անհայտ ծագման անպտղություն։
  • Բեղմնավորման խնդիրներ։
  • Ֆոլիկուլախթանիչ հորմոնի սահմանային կամ բարձր ցուցանիշներ։
  • Քիմիաթերապիա և այլն։

Նախապատրաստում հետազոտությանը

Հետազոտության անցկացումից երեք օր առաջ պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից և սթրեսային իրավիճակներից։  Հետազոտության նախորդ օրը չպետք է ծխել և 20:00-ից հետո սնվել։

Արդյունքի վրա ազդող գործոններ

Հետազոտությանը նախապատրաստվելու կանոնների խախտումը, հուզական լարվածությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող են ազդել արդյունքի վրա։

Հիվանդություններ, որոնց մասին կարող են վկայել հետազոտության արդյունքները

Բարձր ցուցանիշներ

  • Ձվարանի ուռուցքներ
  • Սեռական հասունացման հապաղում
  • Լյուտեինիզացնող հորմոնի ռեցեպտորի դեֆեկտներ
  • Նորմոգոնադոտրոպային անօվուլյատոր անպտղություն
  • Ձվարանների պոլիկիստոզ և այլն:

Ցածր ցուցանիշներ

  • Օվարիալ ռեզերվի նվազում
  • Ճարպակալում վերարտադրողական ուշ տարիքում
  • Մենոպաուզա
  • Վաղաժամ սեռական հասունացում և այլն։
Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Ցիտոմեգալովիրուսը (ЦМВ) վարակիչ վիրուս է…

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս

Պայպել բիոպսիան (Pipelle biopsy) գինեկոլոգիայում օգտագործվող մեթոդ է

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան և ինչպե՞ս են մեկնաբանվում արդյունքները

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան և ինչպե՞ս են մեկնաբանվում արդյունքները

Մամոգրաֆիան իրականացվում է հատուկ …

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են