СА 72-4 հակածին

СА 72-4 հակածին

Այս հետազոտությունը թույլ է տալիս հայտանաբերել արյան մեջ СА 72-4 հակածին (քաղցկեղի հակածին), որն արտադրվում է չարորակ ուռուցքներում, ինչպիսին են ստամքոսի, հաստաղու կամ ձվարանների կարցինոման:

СА 72-4-ը բարձր մոլեկուլյար, մուցինանման գլիկոպրոտեին է, որն արտադրվում է պտղի տարբեր հյուսվածքներում, և նորմայում հասուն մարդու մոտ գրեթե առկա չէ: Գեղձային ծագման (հատկապես ստամոքսի և ձվարանների մուցինոզային) չարորակ ուռուցքների դեպքում գրեթե միշտ նկատվում է СА 72-4-ի բարձր մակարդակ: Այն արտադրվում է քաղցկեղային բջիջների կողմից և անցնում է արյան հոսք՝ այդպիսով դառնալով արդյունավետ օնկոմարկեր, որը թույլ է տալիս հետևել հիվանդության ընթացքին: Այլ տեղակայման ուռուցքների , ինչպես նաև լյարդի հիվանդությունների (ցիրոզ, հեպատիտ), ձվարանի բարորակ ուռուցքների (կիստա), ստամոքսաաղիային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում նույնպես կարող է նկատվել СА 72-4 հակածինի բարձր մակարդակ:

Այս հետազոտությունը հիմնականում կիրառվում է հետևյալ նպատակներով.

  • ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունավետ վերահսկման և հիվանդության ռեցիդիվի՝ կրկնության հայտնաբերման համար, 
  • ստամոքսի քաղցկեղի ուռուցքային պրոցեսի տարածման, մետաստազների հայտնաբերման համար, 
  • ձվարանի մուցինոզային քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման համար, 
  • ձվարանների ուռուցքների դիֆերենցիալ ախտորոշման համար

Ստամոքսի քաղցկեղի առաջնային ախտորոշման համար այս հետազոտությունը նշանակվում է այլ հետազոտությունների հետ համատեղ: Լաբորատոր արժեքները՝ 0-6.9 Մ/մլ: Առողջ մարդկանց դեպքում այս հակածինի արժեքը շատ ցածր է կամ ընդհանրապես բացակայում է: Քաղցկեղային հիվանդության զարգացման հետ համապատասխանաբար աճում է СА 72-4 հակածինի մակարդակն արյան մեջ:

views 7852
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա