D-դիմեր (D-dimer)

D-դիմեր (D-dimer)

D-դիմերները ֆիբրինի դեգրադացիայի առանձնահատուկ արդյունք են, որոնք ընդգրկված են թրոմբի կազմում։ Դրանք կազմավորվում են արյան թանձրուկի լիզիսի ընթացքում պլազմինի և այլ ֆիբրինոլիտիկների ներգործության արդյունքում։

Պլազմայում D-դիմերների որոշումը թույլ է տալիս դատել ֆիբրինային թանձրուկների առաջացման և քայքայման ինտենսիվության մասին, օգտագործվում է թրոմբոզի հերքման և ԴՆՄ համախտանիշի ախտորոշման նպատակով։  Եթե պլազմայում D-դիմերի խտությունը 0,5 մկգ/մլ-ից ցածր է, կարելի է հերքել թրոմբոզի առկայությունը։

Հետազոտության ցուցումներն են՝

  • ԴՆՄ համախտանիշի ախտորոշում,
  • թրոմբոզի առաջացման վտանգի գնահատում և այլն։

Նախապատրաստում հետազոտությանը

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում։ Արյան նմուշ հանձնելուց առաջ խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից, նիկոտինից, վնասակար սննդից, ինչպես նաև սահմանափակել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածությունը։

Հետազոտության արդյունքի վրա ազդող գործոններ

  • Արյուն/ցիտրատ հարաբերակցության խախտում
  • Թանձրուկ նմուշում

Հետազոտության բարձր ցուցանիշները կարող են վկայել հետևյալ խնդիրների մասին՝

  • թրոմբոզի վտանգ,
  • խորանիստ երակների թրոմբոզ,
  • աթերոթրոմբոզ,
  • թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա,
  • ԴՆՄ համախտանիշ (ДВС – синдром),
  • օնկոլոգիական հիվանդություններ,
  • լյարդի հիվանդություններ,
  • բորբոքային ակտիվ պրոցես և այլն։

 

Աղբյուրը՝ likar.info

 

 

views 9577
Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Վերարտադրողական շրջան

Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Այլ նյութեր

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Անալիզներ, հետազոտություններ

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա