Հոմոցիստեինը և հղիությունը

Հղիության պլանավորման փուլում կանայք մի շարք հետազոտություններ են կատարում, որոնց արդյունքում հաճախ պարզվում է, որ հոմոցիստեինի մակարդակը նորմայից բարձր է։ Մարդու ամբողջ կյանքի ընթացքում ամինաթթվի մակարդակը տարբեր է լինում, սակայն ամենաբարձրը դիտվում է սեռահասունացման շրջանում։ Սեռական հասունացումն սկսվելուն պես հոմոցիստեինի մակարդակը մի փոքր իջնում է, ինչը բնական է։ Եթե բարձրանում է, ապա բացասաբար է ազդում անոթների պատերի վրա։ Հղիության ընթացքում հոմոցիստեինի չափազանց բարձր մակարդակը կարող է վիժման կամ չզարգացող հղիության հանգեցնել։

Ինչ է հոմոցիստեինը և ինչպես պահպանել բնական մակարդակը

Հոմոցիստեինն ամինաթթու է, որը պարունակում է ծծումբ և ձևավորվում է մեթիոնինի վերամշակման ժամանակ։ Մեթիոնինն ստանում ենք սննդի միջոցով, այն ինքնուրույն չի արտադրվում օրգանիզմում: Այդ նյութով են հարուստ ձուն, միսը, կաթը։

Օրգանիզմում հոմոցիստեինի բնական մակարդակը 10-11մկմոլ/մլ-ն է, սակայն հղիության առաջին եռամսյակի վերջում և երրորդ եռամսյակի սկզբում մի փոքր իջնում է, ինչը սովորական բնույթ է կրում և ոչ մի կերպ չի անդրադառնում ընկերքային արյունաշրջանառության վրա։ Երեխայի ծնունդից 3-4 օր անց ամինաթթվի մակարդակը կարգավորվում է։

Հոմոցիստեինի մակարդակը հաճախ բարձրանում է օրգանիզմում վիտամին В6, В1, В12-ի պակասի, ինչպես նաև ֆոլաթթվի անբավարարության հետևանքով։ Պատճառ կարող են դառնալ նաև ծխելն ու մեծ քանակությամբ սուրճ ըմպելը։ Հաշվի առեք, որ ամինաթթվի բարձր մակարդակը կարող է հանգեցնել անպտղության կամ հղիության ընդհատման։

Շեղում բնականոն մակարդակից

Ինչպես նշվեց վերևում, բնական է, եթե հոմոցիստեինի մակարդակն իջնում է հղիության ընթացքում, բայց միևնույն ժամանակ պետք է իմանալ, որ հղի կնոջ համար բնականոն ցուցանիշ է համարվում 0,5մկմոլ/մլ-ով շեղումը։ Եթե շեղումն ավելի մեծ է, կարող է անդրադառնալ կնոջ ինքնազգացողության վրա։ Այդպիսի խնդիր են ունենում սովորաբար այն կանայք, ովքեր սպասում են երկրորդ երեխային, կա գենետիկական նախատրամադրվածություն կամ էլ հղիության ընթացքում նմանատիպ բնույթի բարդություններ են առաջ եկել։ Որպեսզի հղիությունն առանց խնդիրների ընթանա, հարկավոր է ամբողջ ընթացքում վերահսկել հորմոնի մակարդակը (ընդ որում՝ պետք է նույնն անել նաև հղիության պլանավորման փուլում):

Հոմոցիստեինը հղիության պլանավորման փուլում

Հղիության պլանավորման փուլում անհրաժեշտ հետազոտություններ կատարելիս պետք է ուշադրություն դարձնել նաև հոմոցիստեինի ցուցանիշին: Հոմոցիստեինի բարձրացում հաճախ դիտվում է նաև թրոմբոֆիլիայի ժամանակ։ Շեղման դեպքում հարկավոր է նախքան հղիանալը կարգավորել այն։ Հրաժարվեք նաև վնասակար սովորություններից, պակասեցրեք սուրճի օգտագործման քանակը, ինչպես նաև բժշկի հետ խորհրդակցելուց հետո հավելյալ վիտամիններ օգտագործեք (ֆոլաթթու, B խմբի վիտամիններ և այլն)։

views 34215
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում