Խոլեստերին

Խոլեստերին

Խոլեստերինն առկա է մարդու բոլոր հյուսվածքներում և հեղուկներում ինչպես ազատ, այնպես էլ բարդ եթերների տեսքով։ Այն բջջային մեմբրանների և լիպոպրոտեինների անհրաժեշտ բաղադրիչ է։

Խոլեստերինի մակարդակի որոշման ցուցումները

  • Սրտի իշեմիկ հիվանդության առաջացման ռիսկի գնահատում
  • Ճարպափոխանակության խանգարման ախտորոշում
  • Նեֆրոտիկ համախտանիշի, պանկրեատիտի, լյարդի, վահանաձև գեղձի հիվանդություններ ախտորոշում
  • Հիպոլիպիդեմիկ թերապիայի գնահատում

Նախապատրաստում հետազոտությանը

Հետազոտությունն իրականացվում է քաղցած վիճակում (վերջին անգամ ուտելուց պետք է անցնի նվազագույնը 12 ժամ), ջուր կարելի է խմել։

Հետազոտությունից 24 ժամ առաջ չի կարելի ալկոհոլ օգտագործել, հարկավոր է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Հիվանդություններ, որոնց մասին կարող են վկայել հետազոտության ցուցանիշները

Բարձր ցուցանիշների դեպքում՝

  1. Առաջնային հիպերլիպոպրոտեինեմիաներ՝
  • ընտանեկան հիպերխոլեստերինեմիա (ֆենոտիպ IIa, IIb),
  • ընտանեկան համակցված հիպերլիպոպրոտեինեմիա (ֆենոտիպ IIa, IIb),
  • պոլիգեն հիպերխոլեստերինեմիա (ֆենոտիպ IIa),
  • ընտանեկան դիս-β-լիպոպրոտեինեմիա (ֆենոտիպ III)։

 

  1. Երկրորդային հիպերլիպոպրոտեինեմիաներ՝
  • սրտի իշեմիկ հիվանդություն,
  • լյարդի հիվանդություններ,
  • երիկամների ախտահարում,
  • հիպոթիրեոզ,
  • ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ,
  • շաքարային դիաբետ,
  • ճարպաալում,
  • հղիություն,
  • ալկոհոլիզմ։

Ցածր ցուցանիշների դեպքում՝

  • չարորակ նորագոյացություններ,
  • թոքերի հիվանդություններ,
  • հիպերթիրեոզ,
  • անեմիա,
  • ցանավոր տիֆ,
  • սեպսիս,
  • թալասեմիաներ և այլն։

 

Աղբյուրը՝ likar.info

views 7125
Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Վերարտադրողական շրջան

Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Այլ նյութեր

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Անալիզներ, հետազոտություններ

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա