Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձուն դիետիկ սննդամթերք է, անհրաժեշտ է երեխայի օրգանզիմի բնականոն զարգացման համար, ինչպես նաև հետվիրահատական շրջանում վերականգնվելու համար։

Օգտակարությունը

Լորի ձուն հարուստ է սննդանյութերով, պարունակում է վիտամիններ՝ А, В1, В2, РР, միկրոտարրեր և մակրոտարրեր՝ երկաթ, ֆոսֆոր, կալիում, կոբալտ, պղինձ, կալցիում և այլն, անփոխարինելի ամինաթթուներ՝ տրեոնին, թիրոզին, գլիցին, լիզոցին, հիստիդին և այլն։

Լիզոցինը խոչընդոտում է օրգանիզմում վնասակար միկրոֆլորայի զարգացմանը, թիրոզինը բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա՝ վերադարձնելով բնական գույնը և առաձգականությունը։

Լորի ձուն օգտագործվում է գաստրիտի և ստամոքսաղիքային տրակտի խոցի, նյութափոխանակության և մարսողության խանգարման, պնևմոնիայի, բրոնխիտի, ասթմայի, տուբերկուլյոզի, զարկերակային ճնշման անկման, սակավարյունության, սրտի հիվանդությունների, տեսողության օրգանների, միզասեռական համակարգի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների բուժման համար։

Նպաստում է երեխաների մտավոր զարգացմանը, հիշողության լավացմանը, նյարդային և իմունային համակարգի ամրացմանը։

Հղի կանանց խորհուրդ է տրվում օգտագործել հղիության պաթոլոգիաների կանխման, ոսկրերի և ատամների ամրացման, ինչպես նաև իմունիտետի բարձրացման համար։

Մեծահասակներին ցուցված է օգտագործել խոլեստերինի հեռացման, ինչպես նաև անոթների պատերին կպած ճարպագնդերի վերացման նպատակով։ Նպաստում է նաև օրգանիզմից ռադիոնուկլիդների դուրսբերմանը։ Այդ կարևոր է հատկապես քիմիաթերապիա տարած մարդկանց համար։

Վնասակարությունը

Լորի ձուն գրեթե չունի հակացուցումներ, այն ալերգիա չի առաջացնում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե կա սպիտակուցը յուրացնելու խնդիր։  

 

Աղբյուրը

views 12385
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար