Վարիկոզի կանխարգելումը հղիության ընթացքում

Վարիկոզի կանխարգելումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում վարիկոզի առաջացման հիմնական պատճառն արգանդի մեծացումն է, ինչը հանգեցնում է փոքր կոնքի երակի, իսկ որոշ ժամանակ անց դրա ստորին մասի սեղմվելուն։ Դրա պատճառով ներերակային ճնշումն աճում է, իսկ արյան հոսքը ոտքերում վատանում է։

Հաճախ երակների վարիկոզ լայնացումը դիտվում է հենց ոտքերում, սակայն կարող է առաջանալ նաև արտաքին սեռական օրգաններում և պարանոցին։   Ավելի մանրամասն կարդացեք ստորև նշված հոդվածում, իսկ այսօր կխոսենք դրա կանխարգելման մասին․ ավելի լավ է պարզապես թույլ չտալ, որ այն զարգանա։ Եթե դեռևս լուրջ փոփոխություններ չեք նկատել, բայց և չեք ուզում ռիսկի դիմել ու նախընտրում եք խուսափել դրանց առաջացումից, հետևեք մի քաի պարզ խորհրդի։

Կարդացեք՝ Երակների վարիկոզ լայնացումը հղիության ընթացքում

Ուշադրություն դարձրեք ոտքերում արյան շրջանառության ապահովմանը։ Հարկավոր է հաճախ փոխել դիրքը, հանգստացնել ոտքերը, պառկել։ Պառկած ժամանակ ոտքերը փոքր-ինչ վեր պահեք՝ բարձի վրա դնելով։ Վարժություններ արեք, կարելի է անգամ պարել ռիթմիկ երաժշտության ներքո։

Հղիության ընթացքում ձիգ գուլպաներ և կիսազուգագուլպաներ մի կրեք, ավելի լավ է դրանց փոխարեն կոմպրեսիոն զուգագուլպա գնեք։

Փորձեք վարժել ինքներդ ձեզ քնած ժամանակ պառկել միայն ձախ կողմի վրա։ Այդ դիրքում աջ կողմի երակի վրա արգանդի ճնշումն զգալիորեն պակասում է, և երակային ճնշումը ոտքերում նվազում է։

Սովորեք նստել աթոռի եզրին, այնպես, որ ազդրերի հետնամասը աթոռին չհենվի։ Եթե ոտքը ոտքին գցելու սովորություն ունեք, հրաժարվեք դրանից հղիության ընթացքում, քանի որ այդ դիրքն ավելի է դժվարացնում ոտքերում արյան շրջանառությունը։

Ոտքերի երակների վարիկոզը կանխելու նպատակով կարելի է նաև լողավազան հաճախել։ Լողն օգտակար է ոչ միայն երակների, այլև ամբողջ օրգանիզմի համար։ Շատ օգտակար է նաև կոնտրաստային ցնցուղը։

Ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին։ Բավականաչափ ջուր խմեք, միրգ և բանջարեղեն կերեք։ Պետք չէ չափն անցել ճարպոտ ու բարձր կալորիականությամբ սննդի հարցում, քանի որ կտրուկ գիրացումն անպայմանորեն անդրադառնում է նաև երակների վիճակի վրա։

Առողջ և երջանիկ հղիություն ենք մաղթում։

 

Աղբյուր

views 11123
Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Բարդություններ / միջամտություններ

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ստամոքսի քաղցկեղ

Բարդություններ / միջամտություններ

Ստամոքսի քաղցկեղ

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Բարդություններ / միջամտություններ

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից