Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ)

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ)

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշը (ռուս․՝ ДВС-синдром ) հաճախ հանդիպող և ծանր, կյանքին սպառնացող խախտում է հեմոստազի համակարգում (հեմոստազն օրգանիզմի այն ռեակցիաների ամբողջությունն է, որոնք ուղղված են արյունահոսության կանխմանն ու դադարեցմանը)։ Այլ կերպ հայտնի է թրոմբոհեմոռագիկ համախտանիշ, հիպերկոագուլյացիոն համախտանիշ, դեֆիբրինացիայի համախտանիշ անուններով։

ԴՆՄ-ն ՝

  • ախտաբանական երկրորդային պրոցես է, որն առաջանում է հեմոստազի անընդհատ և երկարատև խթանման դեպքում,
  • ախտաբանական պրոցես է, որն ընթանում է փուլերով և կարող է հասնել մինչև ծայրահեղ անկառավարելի արյունահոսության ու գեներալիզացված ծանր հեմոռագիկ համախտանիշի,
  • ախտաբանական պրոցես է, որի դեպքում դիտվում է արյան ներանոթային ցրված մակարդում արյան և նրա ձևավոր տարրերի ագրեգատների մանր թանձրուկների առաջացմամբ, ինչն էլ ավելի է վատացնում նրա ռեոլոգիական հատկությունները, հյուսվածքներում և օրգաններում արգելափակում է միկրոշրջանառությունը, դրանցում իշեմիկ վնասներ է առաջացնում և հանգեցնում պոլիօրգան ախտահարումների։

Առաջացման պատճառները

ԴՆՄ-ի առաջացման սկզբնական գործոն կարող են դառնալ ինտենսիվ կամ երկարատև ստիմուլները՝ արյան շրջանառության, նրա հատկությունների կամ անոթային պատի խանգարումները։

ԴՆՄ-ն առաջանում է․

  1. Արյան և հեմոդինամիկայի ռեոլոգիական հատկությունների խանգարման դեպքում՝
  • շոկի ցանկացած տեսակ,
  • արյան կորուստ,
  • ինտոքսիկացիա,
  • սեպսիս,
  • ռեզուս-կոնֆլիկտային հղիություն,
  • արյան շրջանառության կանգ և դրան հետևող վերակենդանացում,
  • գեստոզ,
  • արգանդի ատոնիա,
  • արգանդի մերսում,
  • ընկերքի առաջադրություն։
  1. Արյան՝ վնասված բջիջների կամ հյուսվածքների հետ շփման դեպքում՝
  • աթերոսկլերոզ,
  • պտղի անտենատալ մահ,
  • օնկոլոգիական հիվանդություններ։
  1. Արյան հատկությունների փոփոխությունների և արյան մեջ թրոմբոպլաստիկ նյութերի զանգվածային հոսքի դեպքում՝
  • լեյկոզներ,
  • հարպտղային հեղուկով էմբոլիա,
  • անհամատեղելի արյան փոխներարկում,
  • սեպտիկ աբորտ,
  • նորմալ տեղակայված ընկերքի շերտազատում արգանդում դիտվող արյունազեղումներով,
  • արգանդի պատռվածք,
  • պարենխիմատոզ օրգանների (արգանդ, լյարդ, թոքեր, երիկամներ) վիրահատություններ,
  • գանգրենա, օրգանների փոխպատվաստում,
  • քիմիաթերապիա,
  • պանկրեոնեկրոզ,
  • սրտամկանի ինֆարկտ և այլն։
Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Փորացավ

Փորացավ

Ստամոքսի ցավը բոլորին ծանոթ է. երբեմն այն արագ վերանում է, բայց հաճախ ցավային զգացողություններն ուղեկցվում են երկար:

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ գոյացություն է, որն առաջանում է շագանակագեղձի բջիջներից

Քաղցկեղի համաճարակաբանությունն աշխարհում

Քաղցկեղի համաճարակաբանությունն աշխարհում

Համաճարակաբանները նշում են, որ այժմ աճում է քաղցկեղի տարածվածությունն ամբողջ աշխարհում: