Ինչո՞ւ է հղիության դեպքում այդքան կարևոր վաղ այցը մանկաբարձ-գինեկոլոգի

Ինչո՞ւ է հղիության դեպքում այդքան կարևոր վաղ այցը մանկաբարձ-գինեկոլոգի

Ո՞ր մի մայրը չի ցանկանում առողջ երեխայի լույս աշխարհ բերել։ Պատասխանն ակնհայտ է։ Հղիությունն առանձնահատուկ շրջան է ցանկացած կնոջ համար, առանձնահատուկ վիճակ հենց օրգանիզմի համար և, ըստ էության, հիմք ապագա երեխայի առողջության համար։

Հղիության ընթացքում կնոջ օրգանզիմի ծանրաբեռնվածությունը մեծանում է մի քանի անգամ և որպեսզի վստահ լինեք ձեր առողջության պահպանման և երեխայի զարգացման հարցում, պետք է ճիշտ ժամանակին հաշվառվեք կանանց կոնսուլտացիայում կամ այցելեք մանկաբարձ-գինեկոլոգի։

Հայաստանում հղի կանայք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ըստ սահմանված կարգի, նախածննդյան հսկողության, ծննդալուծման և հետծննդյան շրջանում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն պոլիկլինիկայում կամ ծննդատանը։

Ընդ որում՝ վաղ հաշվառումը կարևոր է առաջին հերթին առողջ հղիությունն ապահովելու տեսանկյունից։ Հենց մինչև 12-րդ շաբաթն են ձևավորվում պտղի օրգան-համակարգերը։ Քրոնիկ, վարակիչ և ժառանգական հիվանդությունների, սխալ սնվելու, վնասակար սովորությունների բացասական ազդեցությունը կարող է հանգեցնել հղիության անբարենպաստ ընթացքի, դրա ընդհատման և տարաբնույթ պաթոլոգիաների առաջացման։

Հետևաբար 12 շաբաթականում արդեն իսկ պետք է լինել բժշկի վերահսկողության տակ լինել և հետևել նրա ցուցումներին առողջ ապրելակերպի, սննդակարգի, աշխատանքի և հանգստի ռեժիմի, վնասակար սովորություններից հրաժարվելու և այլնի վերաբերյալ։

Պրենատալ ախտորոշման առաջին փուլը 11-14-րդ շաբաթականում խիստ կարևոր է, քանի որ այդ շրջանում կատարվում է ՈւՁՀ և մի շարք այլ հետազոտություններ, որոնք թույլ են տալիս գնահատել պտղի պաթոլոգիաների զարգացման վտանգը։ Այդ փոքրիկ ժամկետում անգամ հնարավոր է հայտնաբերել պտղի զարգացման մի շարք արատներ և պաթոլոգիաներ։

Բացի այդ, վաղ հաշվառումը (մինչև 12-րդ շաբաթը) թույլ է տալիս բժշկին ժամանակին շտկել ապագա մոր առողջական խնդիրները, քանի որ հղիության սկսվելուն պես կնոջ իմունային համակարգը թուլանում է, սրվում են քրոնիկ հիվանդությունները, որոնք կարող են ազդել երեխայի զարգացման վրա։

Ապացուցված է, որ այն կանայք, որոնք հղիության վաղ ժամկետներից սկսած լինում են մանկաբարձ-գինեկոլոգի վերահսկողության տակ, կատարում են նրա ցուցումները, ավելի առողջ հղիություն և ծննդաբերություն են ունենում, քան ուշ հաշվառված կանայք։

 

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…