Պոմելո․ օգտակար և վնասակար հատկությունները

Պոմելո․ օգտակար և վնասակար հատկությունները

Պոմելոն ցիտրուսային համանուն մշտադալար ծառի պտուղն է։ 100 գրամ մրգի կալորիականությունը 38 կկալ է։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (А, С, В1, В2, В5), հանքանյութեր (կալցիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, նատրիում), բջջանյութ, եթերային յուղեր և օրգանական թթուներ։

Օգտակար հատկությունները

Նպաստում է նյութափոխանակության արագացմանը, ինչի շնորհիվ խթանվում է ճարպերի այրումը, ուստի այն ցուցված է նիհարել ցանկացողներին։

Վիտամին C-ի պարունակության շնորհիվ պոմելոն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է պայքարել վիրուսների և մանրէների դեմ։

Այն օգտագործում են նաև ճնշումն իջեցնելու և թրոմբների առաջացումը կանխելու նպատակով։

Կոսմետոլոգիայում պոմելոն օգտագործում են խոնավացնող և սնուցող դիմակներ պատրաստելու համար։ Այդպիսի մի դիմակի համար անհրաժեշտ է հարյուր գրամ պոմելոյին խառնել մեկ թեյի գդալ մեղր և մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Որպեսզի դիմակը չծորա, կարելի է կես ճաշի գդալ վարսակի ալյուր ավելացնել։ Դիմակը 10-15 դեմքին պահելուց հետո լվանալ գոլ ջրով և կրեմ քսել։ Ավելի արդյունավետ կլինի, եթե դիմակն օգտագործեք երեկոյան՝ քնելուց առաջ։ Ի դեպ՝ դեմքի մաշկի ճարպային փայլից ազատվելու և մաշկի տոնուսը պահելու համար առավոտյան կարելի է այն մաքրել պոմելոյի թարմ հյութով:

Վնասակար հատկությունները

Հակացուցված է ցիտրուսային մրգերի հանդեպ ալերգիա ունեցող մարդկանց։ Չի կարելի ուտել նաև ստամոսքի և տասներկումատնյա աղիքի խոցի սրման, ստամքսի բարձր թթվայնության, հեպատիտի և նեֆրիտի դեպքում։

views 23979
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Այլ նյութեր

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ

Այլ նյութեր

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ