Մանդարին․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մանդարին․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մանդարինը մեր ամենասրելի ամանորյա մրգերից մեկն է։ Չինաստանում այն հարստության և հաջողության, իսկ Ճապոնիայում՝ երջանկության, ընտանիքի և երկարակեցության խորհրդանիշն է։

Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնիում, եթերային յուղեր և օգտակար այլ նյութեր։

Կալորիականությունը

100 գրամ մանդարինի կալորիականությունը 30-40 կկալ է։

Օգտակար հատկությունները

Օգտակար հատկություններով է օժտված ոչ միայն միջուկը, այլև կեղևը, անգամ կեղևի տակի սպիտակ թելիկները, որոնք հաճախ դեն ենք նետում։

Մանդարինն ամրացնում է օրգանիզմը։

Հրաշալի հակադեպրեսանտ է, օգնում է հանգստացնել նյարդային լարվածությունը։

Օգնում է բուժել և կանխարգելել հարբուխը։

Ունի հակամանրէային հատկություն։

Հրաշալի օգնական է բրոնխների հիվանդությւոնների և ասթմայի դեմ պայքարում։

Նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։

Սպիտակ ցանցը, որ պատում է միջուկը, օգտակար է արյունատար անոթների պատերի համար։

Կեղևի թուրմը նպաստում է հղիության ժամանակ տոքսիկոզի նվազեցմանը։

Լավացնում է մարսողությունը և նյութափոխանակությունը։

Հակացուցումները

Մանդարինը ցիտրուսային այլ մրգերի պես ալերգեն է, այդ պատճառով չի կարելի չարաշահել այն։ Հակացուցված է խոցային հիվանդություն, բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտ և առհասարակ ստամոքսի բորբոքային հիվանդություն ունեցող մարդկանց։

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ նույնպես չպետք է չարաշահեն այն, քանի որ մեծ քանակությամբ շաքար է պարունակում։ հակացուցված է նաև նեֆրիտի, հեպատիտի և խոլեցիստիտի դեպքում։

views 19471
Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով