Կոնյակ. օգտակար և վնասակար հատկությունները

Կոնյակ. օգտակար և վնասակար հատկությունները

Կոնյակը (ֆրանս.՝ cognac) ալկոհոլային խմիչք է՝ արտադրված ֆրանսիական նույնանուն քաղաքում։ Այն ստեղծվում է խաղողի առանձնահատուկ սորտից և հատուկ տեխնոլոգիաների միջոցով։

Կոնյակը պատրաստում են սպիտակ խաղողի սորտից, մասնավորապես օգտագործվում է Ունի Բլան սորտի սպիտակ խաղողը։ Խաղողը հասունանում է հոկտեմբերի կեսերին և հենց ուշ աշնանն էլ սկսում է այս խմիչքի պատրաստումը։

Կոնյակի սպիրտի որակը որոշվում է պատրաստման երկու գլխավոր տեխնոլոգիական պրոցեսներով՝ հյութի սեղմում և խմորում։ Շաքարի օգտագործումը խմորման փուլում արգելվում է։ Հաջորդ փուլում կոնյակի սպիրտը տեղափոխվում է 270–450 լիտրանոց կաղնու տակառների մեջ։ Այն տակառներում է պահվում նվազագույնը 2, իսկ առավելագույնը՝ 70 տարի։

Առաջին տարիներին կոնյակը ձեռք է բերում իր յուրօրինակ գույնը և հագենում դաբաղանյութերով։ Քանի որ կոնյակի տարիքով պայմանավորված է նրա որակը, այն անպայմանորեն նշվում է։ Այսպես, V.S. նշանակում է, որ կոնյակը մինչև 2 տարի հնեցման է, V.S.O.P.՝ մինչև 4 տարի, V.V.S.O.P.՝ մինչև 5 տարի, X.O.՝ 6 տարի և ավել։

Այս խմիչքի չարաշահումը, իհարկե, կարող է վնաս հասցնել օրգանիզմին, սակայն փոքր չափաբաժինը կազդուրիչ է՝ կարող է ազատել գլխացավից, օգնել մարսողությանը և անցկացնել ընդհանուր թուլությունը։

Մեկ թեյի գդալ կոնյակ պարունակող թեյը բարձրացնում է իմունիտետը, իսկ կոնյակը կոճապղպեղի հետ միասին օգնում է մրսածության ժամանակ։

Տաքացված վիճակում կոնյակը օգտագործում են նաև անգինայի դեպքում կոկորդի մերսման համար։ Այն ընդունում են նաև կիտրոնի և մեղրի հետ խառնած՝ որպես ջերմիջեցնող միջող։

Քնելուց առաջ մեկ գավաթ կոնյակը կօգնի ազատվել անքնությունից, հանել նյարդայնությունը և ապահովել խորը, հանգիստ քուն։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական ըմպել 30գ․ կոնյակ։

Կոնյակի վնասակար հատկությունները

Վնասակար հատկություններն իրենց քանակով զգալիորեն զիջում են օգտակարներին։ Ամենամեծ վտանգը այս խմիչքի չարաշահումն է, ինչը կարող է կախվածություն առաջացնել։ Այն հակացուցված է լեղապարկի խնդիրների, հիպերտոնիայի, դիաբետի և հիպոտոնիայի դեպքում։ Չմոռանանք, որ դրական ազդեցություն կարելի է սպասել միայն բարձրորակ կոնյակից։

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Ֆրանսիայի մի շարք ծննդատներում ծննդկանին մի փոքր շամպայն են հյուրասիրում երկունքի ցավը մեղմելու նպատակով, իսկ ծննդաբերությունից հետո այն խորհուրդ են տալիս խմել ուժերը վերականգնելո․․․

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձուն դիետիկ սննդամթերք է, անհրաժեշտ է երեխայի օրգանզիմի բնականոն զարգացման համար, ինչպես նաև հետվիրահատական շրջանում վերականգնվելու համար․․․

Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյնի օգտակարությունն անվիճելի է։ Այն ամոքիչ հրաշալի միջոց է գրիպի, բրոնխիտի, մրսածության, թոքաբորբի և այլ խնդիրների դեպքում...

Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագը պատրաստվում է կովի անարատ կաթից, ընդ որում` միայն 82,5 %  յուղայնությամբ սերուցքից։ Ավելի ցածր տոկոսայնության դեպքում այն սերուցքային չի համարվում...