Կրախմալ․ օգտակար և վնասակար հատկությունները

Կրախմալն անհամ, սպիտակ փոշի է։ Դրանով են հարուստ հետևյալ մթերքները՝ եգիպտացորենի փաթիլներ, ցորենի ալյուր, մակարոն, սպիտակ հաց, եգիպտացորենի ալյուր, գարի, ոլոռ, կարտոֆիլ և այլն։
Կրախմալը չի լուծվում սառը ջրում, սակայն տաք ջրի ազդեցությամբ ուռչում է և վերածվում սոսնձի։
Օգտակար հատկությունները
Քանի որ կրախմալն ի զորու է վերածվել գլյուկոզայի, ապա օրգանիզմում դրա ազդեցությունն էլ է նման գլյուկոզայի ազդեցությանը։ Դանդաղ յուրացվելու շնորհիվ հագեցածության զգացումը երկար է պահպանվում կրախմալ պարունակող մթերքներ ուտելիս։ Ընդ որում՝ ենթաստամոքսային գեղձը քիչ է ծանրաբեռնվում, ինչը բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։
Փոխազդեցությունն այլ մյութերի հետ
Կրախմալը լավ է փոխազդում տաք ջրի և ստամոքսահյութի հետ։ Ջրից այն ուռչում է, իսկ ստամոքսահյութում պարունակվող աղաթթվի շնորհիվ այն վերածվում է գլյուկոզայի։
Օրգանիզմում կրախմալի պակասի նշաններն են՝
- թուլություն,
- բարձր հոգնելիություն,
- դեպրեսիա,
- իմունիտետի անկում,
- սեռական հակման նվազում։
Ավելցուկի նշաններն են՝
- հաճախակի գլխացավ,
- գիրություն,
- իմունիտետի անկում,
- դյուրագրգռություն,
- բարակ աղու հետ կապված խնդիրներ,
- փորկապություն և այլն։
Վնասակար հատկությունները
Ինչպես ցանկացած այլ ածխաջուր, կրախմալի օգտագործման չափը նույնպես պետք է վերահսկվի։ Կրախմալով հարուստ մթերքները շատ օգտագործելու դեպքում դրա ավելորդ քանակը կարող է հանգեցնել կղանքային քարերի առաջացման։