Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը հղիության ընթացքում

Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը հղիության ընթացքում

Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը աուտոիմունային հիվանդություն է, որը թրոմբոզի, հիպերտենզիայի, պրեէկլամպսիայի առաջացման, պտղի ներարգանդային զարգացման հապաղման նախադրյալներ է ստեղծում և մեծացնում է հղիության ընթացքում պտղի մահվան վտանգը։

Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը պայմանավորված է ֆոսֆոլիպիդները կապող սպիտակուցների հանդեպ աուտոհակամարմինների ձևավորմամբ։ Այդ սպիտակուցները նորմայում կանխում են արյան մակարդելիության չափից ավել ակտիվացումը։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների չափմամբ։

Կլինիկական չափանիշները

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը կարող է հայտնաբերվել այն կանանց օրգանիզմում, որոնք անամնեզում ունեն հետևյալներից ցանկացած մեկը՝

  • ≥ 1 պտղի անբացատրելի կորուստ կամ ≥ 3 սաղմի անբացատրելի կորուստ,
  • նախորդող զարկերակային կամ երակային անբացատրելի թրոմբոզ, 
  • հղիության ընթացքում կրկին առաջացած զարկերակային կամ երակային թրոմբոզ։

Հղիության հետ կապ ունեցող չափանիշներն են՝

  • ≥ 1 մորֆոլոգիապես խնդիրներ չունեցող պտղի անբացատրելի մահ հղիության ≥ 10 ժամկետում, 
  • ≥ 1 մորֆոլոգիապես նորմալ նորածնի վաղաժամ ծննդաբերություն հղիության ≤ 34 շաբաթում՝ պայմանավորված էկլամպսիայով կամ ծանր էկլամպսիայով կամ ընկերքային անբավարարության նշաններով, 
  • հղիության անբացատրելի, մեկը մյուսին հաջորդող 3≥ սպոնտան ընդհատումներ հղիության ≤ 10 շաբաթում։ 

Բուժումը

Բուժումը ենթադրում է հակակոագուլյանտների և ցածր դեղաչափով ասպիրինի միջոցով կանխարգելում։

views 4895
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ