Միզուղիների ինֆեկցիաները հղիության ընթացքում

Միզուղիների ինֆեկցիաները հղիության ընթացքում

Միզային համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները տարածված են հղիության ընթացքում, ինչը պայմանավորված է հորմոնների և արգանդի կողմից ճնշվելու հետևանքով միզուղիների լայնացմամբ, դրանց գալարակծկանքի թուլացմամբ։

Անախտանիշ բակտերիուրիան հաճախ է հանդիպում և երբեմն զարգանալով դառնում է ցիստիտ կամ պիելոնեֆրիտ։ Այն ոչ բոլոր ՄՀԻՀ-ին է նախորդում։

Անախտանշան բակտերիուրիան, միզային համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները և պիելոնեֆրիտը մեծացնում են վաղաժամ ծննդաբերության և պտղապարկի վաղաժամ պատռման վտանգը։

Ախտորոշումը

Առաջնային հետազոտումը ներառում է մեզի հետազոտություն և ցանքս, նպատակը անախտանշան բակտերիուրիայի հայտնաբերումն է։ Ախտանշաններով ընթացքող ՄՀԻՀ-ի ախտորոշումը չի փոխվում հղիության պատճառով։

Բուժումը

Բուժումը ենթադրում է հակաբիոտիկային թերապիա, ստուգիչ ցանքս և երբեմն՝ սուպրեսիվ թերապիա։ Հակաբիոտիկների ընտրությունը կատարվում է ըստ անհատական և տեղային ընկալունակության և ռեզիստենտության։

Պիելոնեֆրիտ ունեցող կամ միզային համակարգի մեկից ավել ինֆեկցիոն հիվանդություն տարած կանանց դեպքում հնարավոր է, որ սուպրեսիվ թերապիայի անհրաժեշտություն առաջանա։

views 9359
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ