Ֆիբրոզ-կիստոզային հիվանդություն

Ֆիբրոզ-կիստոզային հիվանդություն

Ֆիբրոզ-կիստոզային հիվանդությունը (մաստոպատիա, ֆիբրոադենոմատոզ) կաթնագեղձերի` հորմոնային խանգարումների հետևանքով առաջացած բարորակ հիվանդություն է, որն արտահայտվում է գեղձի հյուսվածքում ախտաբանական աճով: Ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիան (ՖԿՄ) առաջանում է հորմոնային լուրջ խանգարումների հետևանքով, դրսևորվում են շարակցական հյուսվածքի աճով, որի հետևանքով կաթնագեղձերից մեկում կամ երկուսում էլ ի հայտ են գալիս սպիտակավուն ձգաններ` կիստաներ և թմբիկներ:

Պատճառները

Այս հիվանդության առաջացման գործում հիմնական դերակատարումը հորմոնների տեղաշարժինն է` պայմանավորված կենտրոնական նյարդային համակարգի, վահանագեղձի, մակերիկամների, ձվարանների գործունեության խանգարումներով: Ներզատական համակարգի որոշ հիվանդություններ նույնպես կարող են ՖԿՄ-ի զարգացման պատճառ դառնալ: Հարկ է նշել նաև, որ ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիան հանկարծակի ախտահարում չէ, այլ հորմոնային երկարատև տեղաշարժերի հետևանք է: Կնոջ օրգանիզմում նման կարգի շեղումները պետք է ընթանան մոտավորապես 2 տարի, որպեսզի արդյունքում մաստոպատիա զարգանա:

ՖԿՄ-ի զարգացման առավել հաճախ հանդիպող պատճառներից առանձնացնում են հետևյալները.

 

  • հորմոնային դեղամիջոցների մշտական ընդունումը,
  • դաշտանային ցիկլի խանգարումները,
  • աուտոիմունային հիվանդությունները,
  • ձվարանների պոլիկիստոզը,
  • մշտական գերհույզերը,
  • վահանագեղձի հիվանդությունները,
  • աղիքների հիվանդությունները:

 

Այսպես կոչված`խոցելի խմբում են 30-ն անց կանայք, ովքեր կրծքագեղձերում հեղուկի և օտար նյութերի կուտակման հակում ունեն: Դաշտանադադարի հետ ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիան աստիճանաբար հետ է նահանջում:

Ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիայի ախտանիշները

ՖԿՄ-ի հիմնական նշանը կաթնագեղձի ցավոտությունն է ու տհաճ զգացողությունը, որը երբեմն ուղեկցվում է պտուկից եկող արտադությամբ: Շատ հաճախ նման ցավ լինում է դաշտանի ժամանակ, որն այնուհետև անցնում է: Բացի այդ, կինն ինքնուրույն զննելիս կարող է կաթնագեղձում նորագոյացություն հայտնաբերել` անկանոն կոշտության տեսքով:

Ֆիբրոզային ուռուցքները շարժուն են, հյուսվածքներին կպած չեն, ուստի ամեն անգամ մեկ այլ տեղում են բացահայտվում: Այդպիսի ախտանիշներ հայտնաբերելիս պետք է անհապաղ դիմել բժշկի լրացուցիչ հետազոտության համար:

Կանխարգելումը

ՖԿՄ-ով հիվանդներին խորհուրդ է տրվում սահմանափակել կոֆեինը և մեթիլքսանտին պարունակող մթերքները:

 
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…