Դափնու տերև․ օգտակար և վնասակար հատկությունները

Դափնու տերև․ օգտակար և վնասակար հատկությունները

Դափնու տերևը սննդային մեծ արժեք ունեցող բույս է: Պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, եթերային յուղեր, սննդային թելիկներ, B խմբի վիտամիններ, ինչպեսնաև վիտամին С, А, РР, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ նատրիում, մագնիում, ցինկ, կալիում, պղինձ, երկաթ, սելեն, մանգան և ֆոսֆոր։

Սննդային արժեքը 100 գրամ մթերքում

  • Սպիտակուցներ՝ 7,6 գր 
  • Ճարպեր՝ 8,4 գր 
  • Ածխաջրեր՝48,7 գր 
  • Ջուր՝0,1 գր 
  • Կալորիականությունը՝ 313 կկալ 

Օգտակար հատկությունները

Դափնու տերևն իր զարմանահրաշ հատկություններով հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Հիպոկրատը խորհուրդ էր տալիս դափնու տերևն օգտագործել ծննդաբերական ցավը մեղմելու համար։

Եթերային յուղը, որն ստանում են պտուղներից, տերևներից և ծաղիկներից, միջատասպան և ախտահանող միջոց է, կիրառվում է վնասվածքների ժամանակ, մտնում է անտիսեպտիկ օճառների բաղադրության մեջ։

Այսօր էլ դափնու տերևը լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ։

Այն օգտագործում են ախորժակի լավացման, մարսողության լավացման, զարկերակային ճնշման նվազեցման, հոդացավերի, այտուցվածությունը նվազեցնելու, իմունիտետը բարձրացնելու համար։

Դափնու տերևն օժտված է գրգռող, քրտնամուղ, միզամուղ, հակասնկային և հակամանրէային ազդեցություններով, օգտագործվում է ստոմատիտի, նյարդային խանգարումների, ամենորեայի, անգամ կոկորդի քաղցկեղի դեպքում։

Վնասակար հատկությունները

Ցանկալի չէ օգտագործել հղիության, կրծքով կերակրման, կլիմաքսի դեպքում, երիկամների, լյարդի, սրտանոթային համակարգի հիվանդությունների սրման ժամանակ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում։

views 10998
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար