Լավանդա․ օգտակար և վնասակար հատկությունները
Տարածված է Հնդկաստանում, Արաբիայում, Եվրոպայի հարավում, հյուսիսային և արևելյան Աֆրիկայում, անգամ Կանարյան կղզիներում։
Օգտակար հատկությունները
Պարունակում է լավանդայի յուղ (30%), դաբաղանյութեր, խեժ։ Օգտագործվում է որպես հակաբորբոքային, նյարդային համակարգը հանգստացնող միջոց։
Ստոմատոլոգիայում կիրառվում է գխացավերի, դիսպեպսիայի, ռևմատիկ ցավերի դեմ գործող միջոց։ Թուրմն օգտագործում են որպես իմունամոդուլյացնող, վերքերն ապաքինող, լեղամուղ, ցավազրկող, հակասնկային, հակավիրուսային, հակաայտուցային միջոց։
Օգնում է շնչառական համակարգի հիվանդությունների, հատկապես՝ բրոնխիտի, հարբուխի, սինուսիտի, լարինգիտի, օտիտի, ռինիտի դեպքում։
Օգտագործվում է նաև գինեկոլոգիական վարակների դեպքում։
Արդյունավետ միջոց է պառկելախոցերի, մաշկի սնկային հիվանդությունների, փսորիազի, այրվածքների դեպքում։
Մեղմում է հոդացավը, մկանացավը։ Անտիսեպտիկ, ցավազրկող, հակավիրուսային միջոց է։
Ծաղիկներն ու տերևները ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են որպես սպազմոլիտիկ և հանգստացնող, լեղին նոսրացնող միջոց։
Լավանդայի պրեպարատներն օգնում են նևրասթենիայի, միգրենի և ստամոքսաղիքային տրակտի ցավի դեպքում։
Լայնորեն կիրառվում է արոմաթերապիայում, քանի որ օգնում է հանգստացնել նյարդերը, լավացնել ուղեղի աշխատանքը։
Հակացուցումները
Լավանդան օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Չի կարելի օգտագործել հղիության առաջին եռամսյակում, ինչպես նաև աբորտից հետո։