Հորմոնների հետազոտություն

Հորմոնների հետազոտություն

Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք ի զորու են ազդել ամբողջ օրգանիզմի կամ առանձին օրգանների վրա՝ վահանաձև գեղձի, սեռական համակարգի, մակերիկամների, ճարպային հյուսվածքի, մաշկի և այլն։

Հենց այդ միացություններն են կառավարում օրգանիզմում ընթացքող պրոցեսների մեծ մասը, այդ պատճառով հորմոնների հետազոտությունը թույլ է տալիս կարևոր տեղեկություններ ստանալ առողջական ընդհանուր վիճակի մասին։

Վահանաձև գեղձի ֆունկցիայի հետազոտում

Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում հարկավոր է կատարել ստորև նշված հետազոտությունները։

T3, որը կարևոր է հանգուցավոր-թունավոր խպիպի ախտորոշման համար։ Տրիյոդթիրոնինի արտադրության նվազումը կարող է վկայել հիպերթիրեոզի կամ Խաշիմոտի թիրեոդիտի զարգացման մասին։

T4, որի հետազոտմամբ հնարավոր է հայտնաբերել գեղձի աշխատանքի խանագրումները։ Թիրոցիտը մասնակցում է նյութափոխանակությանը և ապահովում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքը։

TTH (ռուս․՝ ТТГ), որը վահանձև գեղձի և յոդի մակարդակի գլխավոր կարգավորիչն է, արագացնում է լիպոլիզը։ Այդ հորմոնները միասին պատասխանատու են սրտանոթային համակարգի, սեռական և մարսողական համակարգերի աշխատանքի համար։

Մակերիկամների հորմոններ

Կորտիզոլը, 17OHP, DHEA, DHEA-S և այլն, արտադրվում են մակերիկամներում, պատասխանատու են նյութափոխանակության, օրգանիզմում բորբոքային պրոցեսների ճնշման համար։ Օլիգոմենորեայի, հիրսուտիզմի, մաշկային խնդիրների, առանց ակնհայտ պատճառի նիհարելու դեպքում հարկավոր է հետազոտվել:

Վերարտադրողական համակարգ

Օրգանիզմում կան բազմաթիվ հորմոներ, որոնք ազդում են վերարտադրողական համակարգի վրա՝ դժվարություններ ստեղծելով բեղմնավորման համար։

Լյուտեինիզացնող հորմոնը (LH) վերահսկում է իգական սեռական պրոգեստերոն և արական տեստոստեոն հորմոնների արտադրությունը։ Այդ հորմոնի մակարդակի ցածր լինելու դեպքում հնարավոր է ձվազատում չկատարվի։

Կարդացեք՝ Պրոգեստերոն հորմոնի մակարդակի որոշում

Ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH) հետազոտություն է կատարվում, եթե կան սեռական օրգանների կամ հղիության հետ կապված խնդիրներ։

Կարդացեք՝ Ֆոլիկուլախթանիչ հորմոնի հետազոտություն

Էստրադիոլը նույնպես կարևոր հորմոն է, և հետազոտման ցուցում կարող է լինել կիստայի կամ ուռուցքի առկայության կասկածը։

Պրոլակտինի հետազոտություն է կատարվում, եթե կրծքում ցավ կա, ինչպես նաև՝ կրծքից թափանցիկ արտադրության, գլխացավերի կամ ցիկլի խանգարման դեպքում։

Կարդացեք՝ Պրոլակտին հորմոնի մակարդակի որոշում

Հորմոնների հետազոտություն նշանակում է միայն բժիշկը խորհրդատվություն անցկացնելուց և պացիենտի գանգատներին լիարժեք ծանոթանալուց հետո:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: