Քորը հղիության ընթացքում

Քորը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում անհարմարություն պատճառող տարածված խնդիրներից մեկը քորն է։ Այն կարող է ի հայտ գալ ինչպես վաղ փուլերում, այնպես էլ ուշ և մարմնի տարբեր մասերում՝ կրծքին, մեջքին, որովայնին, ձեռքերին ու ոտքերին, նաև հեշտոցում։

Պատճառները

Կրծքի, որովայնի և ոտքերի քորը կարող է պայմանավորված լինել հղիազոլերի առաջացմամբ, որոնք ի հայտ են գալիս, երբ մաշկը ձգվում է գիրանալու պատճառով։ Խոնավացրեք և սնուցեք մաշկը հատուկ քսուքներով և ձեթերով, որպեսզի մեղմեք տհաճ զգացումները։

Հղիազոլերի՝ ստրիաների առաջացման հակվածություն ունեցող մասերի (կուրծք, որովայն, ազդրեր, հետույք) մաշկի խնամքի համար ընտրեք այնպիսի միջոցներ, որոնք բնական բաղադրիչներ են պարունակում, նպաստում են արյան շրջանառության լավացմանը, մաշկի առաձգականության ապահովմանը և վերջինիս սնուցմանն ու խոնավացմանը։ Այդպիսի միջոցներ կգտնեք դեղատներում և մասնագիտացված խանութներում։

Ապագա մոր համար իսկական խնդիր է դառնում նաև ինտիմ հատվածների քորը։ Հղիության ընթացքում կնոջ հորմոնային ֆոնը փոխվում է, պաշտպանական ֆունկցիաները նվազում են, ինչը հեշտոցի միկրոֆլորայի փոփոխման և ախտածին միկրոօրգնիզմների բազմացման պատճառ է դառնում։

Հղիության ընթացքում հեշտոցի քորի պատճառ կարող է լինել ալերգիկ ռեակցիան, ինչպես նաև սնկային հիվանդությունները։ Հստակ պատճառը կարող է ախտորոշել միայն գինեկոլոգը, ոչ մի դեպքում չի կարելի անտեսել և չդիմել բժշկի։ Եթե իրավիճակն ինքնահոսի թողնեք, լուրջ բարդությունների կարող եք բախվել։

Ի՞նչ անել

  • Ինտիմ հատվածում քորը մեղմելու համար առաջարկում ենք հետևել հետևյալ ցուցումներին։ 
  • Հատուկ ուշադրություն դարձրեք հիգիենային։ 
  • Կրեք բնական գործվածքից կարված ներքնաշորեր։ 
  • Ուշադրություն դարձրեք նաև սննդին, քանի որ քորը կարող է նաև սննդային ալերգիայի հետևանք լինել։ Սնվեք մրգերով, բանջարեղենով, հատիկեղենով և կաթնաթթվային մթերքներով։ Մի կողմ դրեք կծու, մարինացված և քաղցր ուտելիքները։ 

Հաճախ քորի պատճառ կարող է դառնալ նաև սթրեսը, հոգեբանական կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու լարվածությունը։ Հոգ տարեք ձեր մասին, առողջ սնվեք, պահպանեք հիգիենայի կանոնները և աչքաթող մի արեք ի հայտ եկած ցանկացած ախտանշան։

views 27443
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը