Ամոթույքի (վուլվա) քոր

Ամոթույքի (վուլվա) քոր

Ամոթույքի շրջանի քորը ախտաբանական վիճակ է, որն առաջանում է մի շարք գործոնների ազդեցությամբ։

Պատճառները

Ամոթույքի շրջանի քորի առաջացման պատճառները բաժանվում են չորս խմբի՝

1. արտաքին միջավայրի գործոնների ազդեցություն արտաքին սեռական օրգանների վրա՝ ինֆեկցիոն ախտահարում, ալերգեններ, շարունակական սառեցում, կեղտոտ ներքնաշոր, մեխանիկական գրգռում (ներքնաշորի կոպիտ գործվածք), որոշ դեղամիջոցների օգտագործում, շփում քիմիական նյութերի հետ և այլն,

2. ներքին օրգանների հետ կապված որևէ հիվանդություն՝ շաքարային դիաբետ, հեպատիտ, երիկամների քրոնիկ հիվանդություն, արյունաստեղծման օրգանների հիվանդություն, սեռական հորմոնների մակարդակի նվազում, վահանաձև գեղձի հիպերֆունկցիա և հիպոֆունկցիա,

3. ներքին սեռական օրգանների որևէ հիվանդություն՝ կանդիդոզ, կոլպիտ, բակտերիալ վագինոզ և այլն,

4. հոգեբանական գործոններ՝ ուժգին և երկարատև սթրես, դեպրեսիա, նևրոզ և այլն։

Քորի առաջացման պատճառի հայտնաբերման հարցում մեծ տեղ ունի կնոջ տարիքը։ Դեռահասության տարիքում ամենահավանական պատճառը սեռական օրգանների բորբոքումն է, միջին տարիքի կանանց դեպքում պատճառը հաճախ շաքարային դիաբետն է լինում և ներքին օրգանների այլ հիվանդությունները, մենոպաուզայի շրջանում քորը հաճախ պայմանավորված է լինում իգական սեռական հորմոնների մակարդակի նվազմամբ։

Ախտանշանները

Քորը կարող է լինել մշտական կամ պարբերաբար կրկնվող։ Հաճախ կարող է ուժգնանալ գիշերվա ընթացքում։ Ամոթույքի քորի ժամանակ հնարավոր է, որ այտուցվեն և կարմրեն արտաքին սեռական օրգանները։

Երբեմն կարող է նաև բորբոքում ի հայտ գալ քորելիս առաջացած քերծվածքների շրջանում։ Բորբոքման պատճառով առաջացած քորի դեպքում հնարավոր է, որ հեշտոցային արտադրություն և տհաճ հոտ դիտվի։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է գանգատների և զննման հիման վրա։ Բորբոքման նշանների դեպքում քսուք է վերցվում շճաբանական հետազոտության և հարուցչի հայտնաբերման համար։

Բուժումը

Հարկավոր է բուժել հիմնական հիվանդությունը, որը դարձել է քորի պատճառ։ Բուժման հարցում մեծ դեր է խաղում հիգիենայի պահպանումը։ Կարող են նշանակվել տեղային պրեպարատներ՝ քսուքներ, գելեր և այլն, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, հակաբորբոքային միջոցներ, հակամանրէային դեղամիջոցներ և այլն։

views 40664
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը