Քորը հղիության ընթացքում

Քորն առաջանում է տարբեր պատճառներով, ահա հավանական տարբերակները։ Հղիության ընթացքում քորը կարող է առաջանալ հղի կանանց պոլիմորֆային դերմատոզի պատճառով, երբ ազդրերի և որովայնի վրա ցան է ի հայտ գալիս։ Այդ վիճակը վտանգավոր չէ, և քորը սովորաբար անցնում է ծննդաբերությունից հետո։

Հղիության ընթացքում հնարավոր է, որ քորը մաշկի տարբեր հատվածներում ի հայտ գա, ինչպես նաև լորձաթաղանթներում։ Հաճախ առաջանում է հղիազոլերի պատճառով։ Դրանց դեմ պայքարում հարկավոր է տարբեր տեսակի յուղեր և քսուքներ օգտագործել։

Քորն առաջանում է նաև հեշտոցում։ Այն կարող է պայմանավորված լինել հեշտոցի արտազատուկի շատացմամբ, այն նպաստում է վնասակար սնկերի և միկրոօրգանիզմներիզարգացմանը։ Տհաճ քոր կարող է առաջացնել նաև կաթնասնկախտը (հեշտոցի կանդիդոզ)։

Պատճառները

  • Սթրեսներ, նյարդային լարվածություն։ Այդ պատճառներով առաջացած քորն զգացվում է գիշերը։
  • Մաշկի՝ մեծացող որովայնի պատճառով առաջացած ձգումներ։ 
  • Բազմապտուղ հղիություն։ 
  • Քաշի զգալի ավելացում։ 
  • Մաշկի չորություն։ 
  • Հորմոնային ֆոնի փոփոխություններ․ կոլագենի և էլաստինի արտադրության նվազման հետևանքով մաշկը կորցնում է առաձգականությունը և ձգությունը։ 
  • Մաշկի հիվանդություններ։ 
  • Ներքին օրգանների հիվանդություններ։

Եթե հեշտոցում և արտաքին սեռական օրգաններում քոր ու այրոց է զգացվում, ուրեմն օրգանիզմում բորբոքային պրոցեսներ են ընթանում կամ էլ վարակիչ հիվանդություն է զարգանում։ Այդ դեպքում պետք է դիմել բժշկի քսուք հանձնել և համապատասխան բուժում ստանալ, քանի որ պտուղը կարող է տուժել միզասեռական համակարգի վարակի պատճառով։

Վարակներից, վեներական հիվանդություններից և սնկային հիվանդությունից բացի քորի պատճառ կարող է դառնալ նաև լորձաթաղանքի թթվահիմնային հավասարակշռության փոփոխությունը։ Այդ փոփոխության պատճառներն են՝
  • սինթետիկ կտորից կարված ներքնաշորեր, 
  • ամենօրյա օգտագործման բուրավետ միջադիրներ, 
  • փոքր կոնքի օրգանների սառեցում կամ գերտաքացում, 
  • անձնական հիգիենայի հակամանրէային հիմնային միջոցներ,
  • սեռական օրգանների հերպես, 
  • հակաբիոտիկների երկարատև օգտագործում, 
  • շաքարային դիաբետ, 
  • օրգանիզմում երկաթի պակաս և այլն։
Հաճախ քորը տեղակայվում է մեջքի, որովայնի վրա, ոտնատակերում։

Ախտանշանները

Քորը հաճախ բացատրվում է բորբոքային կամ ալերգիկ ռեակցիաներով, երբ ապագա մոր մաշկում առաջանում է հիստամին՝ բիոլոգիապես ակտիվ նյութ, որը գրգռում է նյարդային վերջավորությունները և հյուսվածքների այտուցվածություն առաջացնում։

Լյարդի և լեղածորանների հիվանդության դեպքում մաշկում բիլիռուբին և լեղաթթու է կուտակվում, ինչը նույնպես քոր է առաջացնում։

Հղիության ընթացքում քորը պաշտպանական ռեակցիա է մաշկի գրգռիչների հանդեպ։ Ուժգին քորելու դեպքում հնարավոր է, որ մաշկի վրա ճաքեր ու քերծվածքներ առաջանան, ինչը մեծացնում է երկրորդային վարակների ներթափանցման հավանականությունը։

Քորի ախտանշանները կարող են վկայել մաշկային հիվանդության զարգացման մասին։ Եթե այն առաջանում է արմունկի ծալվածքների, ծնկների, մաշկի ծալվածքների վրա, կարող է էկզեմայի առաջին նշաններից լինել։

Կանդիդոզը և հեշտոցի բնական միկրոֆլորայի փոփոխությունը բնորոշ են հղի կնոջը։ Սեռական օրգանների քորն ու այրոցը հիմնական ախտանշաններից են։ Հարկավոր է անպայման բուժել։

Տան պայմաններում տհաճ ախտանշանները ճիշտ ժամանակին վերացնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները, բացառել օճառը, սինթետիկ ներքնաշորը, կարգավորել սնունդը՝ բացառելով աղն ու կծուն։

Բուժումը

Քորի բուժումը կախված է առաջացման պատճառից։ Թույլ լինելու դեպքում բժիշկը խորհուրդ կտա կրել միայն բնական կտորից կարված ներքնաշոր։ Հարկավոր է սահմանափակել շփումը կենցաղայի քիմիայի հետ, ընտրողաբար վերաբերվել կոսմետիկ միջոցներին, օծանելիքին և այլն։

Կարևոր մի հանգամանք՝ չի կարելի ուժգին քորել մաշկը։

Եթե քորն առաջացել է ներքին օրգանների աշխատանքի խանգարման հետևանքով, ապա բուժումը պետք է կատարվի մանրակրկիտ հետազոտությունից հետո։

Եթե պատճառը լյարդի աշխատանքի խանգարումն է, հարկավոր է ադսորբենտներ (ակտիվացված ածուխ) և հեպատապրոտեկտորներ (լյարդի աշխատանքը կարգավորող դեղամիջոցներ) օգտագործել և այլն։

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…