Կտավատի ձեթ․ օգտակարությունն ու հակացուցումները

Կտավատի ձեթն առհասարակ ձեթերի մեջ ամենաօգտակարներից է։ Պարունակում է մեծ քանակությամբ ճարպաթթուներ օմեգա 3, օմեգա 6, օմեգա 9, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են առողջությունը և երիտասարդությունը պահպանելու համար։ Պարունակում է նաև վիտամիններ՝ Е, А, F, К և B խմբի։
Օգտակար հատկությունները
Կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացումն ու զարգացումը։
Բարենպաստ է ազդում անոթների վրա՝ դրանք ավելի առաձգական դարձնելով։ Օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։
Նվազեցնում է թրոմբների, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։
Բարձրացնում է իմունիտետը։
Կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում հաղթահարել ատամոքսաղիային տրակտի աշխատանքը։
Ունի լուծողական թույլ ազդեցություն։
Օգնում է կարգավորել լյարդի ֆունկցիան։
Նվազեցնում է շաքարի մակարդակը և ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։
Օգնում է պայքարել վահանաձև գեղձի հիվանդությունների դեմ։ Նպաստում է հորմոնային ֆոնի կարգավորմանը։
Օգտագործվում է միզապարկի և երիկամների հիվանդությունների բուժման ընթացքում։
Ցուցված է թույլ և հետվիրահատական շրջանում գտնվող հիվանդներին։
Կանոնավոր օգտագործելու դեպքում նվազեցնում է նախադաշտանային համախտանիշի ախտանշանները, լավացնում է ինքնազգացողությունը կլիմակտերիկ շրջանում։
Օգտագործվում է նաև տղամարդու պոտենցիայի խանգարման բուժման ընթացքում։
Հրաշալի միջոց է ավելորդ քաշի դեմ։
Ունի երիտասարդացնող հրաշալի հատկություն։
Լայնորեն կիրառվում է մաշկային տարաբնույթ հիվանդությունների բուժման համար։
Լավացնում է մազերի, եղունգներ և մաշկի որակը։
Հակացուցումները
Չնայած զարմանալի օգտակար հատկություններին՝ կտավատի ձեթն ունի հակացուցումներ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի սուր հիվանդությունների, խոլեցիստիտի, քրոնիկ պանկրեատիտի, լեղաքարային հիվանդության դեպքում, ինչպես նաև հակավիրուսային, դեղորայք, հակադեպրեսանտ և օրալ հակաբեղմնավորիչ ընդունելու շրջանում։