Արևածաղկի չռաֆինացված ձեթ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Արևածաղկի չռաֆինացված ձեթ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Արևածաղկի ձեթը մեր երկրում ամենատարածված բուսական ձեթն է։ Մարդկանց մեծամասնությունը գնում է ռաֆինացված ձեթը, որը հնարավոր է օգտագործել որևէ բան տապակելու, ինչպես նաև աղցաններին ավելացնելու համար։

Այն բազմաթիվ առավելություններ ունի (ավելի երկար է պահպանվում, չունի հոտ, նրանով հնարավոր է տապակել), սակայն օգտակար հատկություններով չի փայլում։ Այդ առումով չռաֆինացված ձեթն ավելի օգտակար է և չի զիջում այլ տեսակի բարձրորակ ձեթերին (ձիթապտղի, սոյայի, եգիպտացորենի և այլն), իսկ որոշ հատկություններով անգամ գերազանցում է դրանց։

Արևածաղկի չռաֆինացված ձեթը հարուստ է հագեցած և չհագեցած ճարպաթթուներով, պարունակում է վիտամին А, Е, D, ինչպես նաև B խմբի վիտամիններ, իսկ վիտամին E-ի պարունակությամբ գերազանցում է ձիթապտղի ձեթին։

Կալորիականությունը

100 գրամ ձեթի կալորիականությունը 900 կկալ է։

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, ամրացնում էանոթների պատերը, կանխում է աթերոսկլերոզը, թրոմբոզը, ինֆարկտը և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններ։

Լավ է ազդում գլխուղեղի վրա, լավացնում է հիշողությունը։

Կարգավորում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, օգնում վերացնել փորկապությունը, օգտակար է գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։

Խորհուրդ է տրվում օգտագործել արթրիտի և ռևմատիզմի դեպքում։

Դրական ազդեցություն է թողնում էնդոկրին և միզասեռական համակարգի վրա։

Չնայած բարձր կալորիականությանը՝ այն ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Լավացնում է մաշկի և մազերի որակը։

Խորհուրդ է տրվում ներառել երեխաների սննդակարգում։

Շարունակաբար օգտագործելու դեպքում կանխում է օրգանիզմի վաղաժամ ծերացումը։

Հակացուցումները

Արևածաղկի չռաֆինացված ձեթը բուսական այլ ձեթերի պես կարելի է օգտագործել օրական առավելագույնը քսան գրամ, բայց պարբերաբար։ Չարաշահումը կարող է ներքին օրգանների աշխատանքի խանգարումների հասցնել։ Բուժման նպատակով օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Բազուկ (ճակնդեղ). օգտակար և վնասակար հատկությունները

Բազուկ (ճակնդեղ). օգտակար և վնասակար հատկությունները

Ժամանակակից գիտնականները ոչ միայն հաստատեցին իրենց նախորդների դիտարկումները, այլև ապացուցեցին, որ բազուկը եզակի, անփոխարինելի բանջարեղեն է մարդու սննդակարգում:

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղը հայտնի է արդեն շատ տասնամյակներ և բացի հեղուկ ձևից թողարկվում է նաև հարմար պարկուճներով։

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Եթե ունես խնդիրներ արյան հետ կապված՝ ուրեմն առողջ չես։ Մի խոսքով՝ արյունը չափազանց կարևոր է։

Սխտոր․ օգտակարությունն ու վնասակարությունն օրգանիզմի համար

Սխտոր․ օգտակարությունն ու վնասակարությունն օրգանիզմի համար

Սխտորը՝ բազմամյա խոտաբույսային բույս է Միջին Ասիայի Ամարիլիս ընտանիքից, օժտված սուր համով և ուժեղ առանձնահատուկ հոտով։