Հղիության վաղ ժամկետներում վիժման տարածված պատճառները

Հղիության վաղ ժամկետներում վիժման տարածված պատճառները

Հոդվածում կխոսենք հղիության վաղ ժամկետներում՝ մինչև 12 շաբաթական, վիժման հաճախ հանդիպող պատճառների մասին։

1. Գենետիկ խանգարումներ պտղի օրգանիզմում

Սովորաբար այդ գենետիկ խանգարումները ժառանգական բնույթ չեն կրում, լինում են հատուկենտ մուտացիաների արդյունք, որոնք կատարվել են ծնողների սեռական բջիջներում արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցությամբ (ճառագայթում, մասնագիտությամբ պայմանավոված վնասակար գործոններ, վարակներ և այլն)։

Ըստ էության այդիսի վիժումը բնական ընտրության արդյունք է, հրաժարում թույլից, հիվանդից, ոչ կենսունակից։ Գործնականում անհնար է այն կանխելը, հնարավոր է միայն հղիության պլանավորման փուլում նվազեցնել վնասակար գործոնների ազդեցությունը և գենետիկ մուտացիաների վտանգը։

2. Հորմոնային խանգարումներ

Հաճախ հղիության գլխավոր հորմոնի՝ պրոգեստերոնի պակասի դեպքումկարող է վիժում առաջանալ։ Խնդրի վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է փրկել հղիությունը՝ պրոգեստերոն պարունակող դեղամիջոցների օգնությամբ։ Արական սեռական հորմոնների ավելցուկը նույնպես կարող է հանգեցնել վիժման, քանի որ դրնք ճնշում են էստրոգենների և պրոգեստերոնի արտադրությունը։ Հղիության զարգացման հարցում մեծ դեր են խաղում նաև մակերիկամների և վահանաձև գեղձի հորմոնները, այդ պատճառով նշված գեղձերի ֆունկցիայի խանգարումը նույնպես կարող է հանգեցնել վիժման։

3. Իմունաբանական պատճառներ

Սովորաբար խնդիրն ի հայտ է գալիս HLA համակարգով անհամատեղելիության կամ ռեզուս-կոնֆլիկտի դեպքում։ Այդ դեպքում համապատասխան բուժում է նշանակվում:

4. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ

Սեռավարակները՝ տրիխոմոնիազ, գոնորեա, սիֆիլիս, քլամիդիոզ, ինչպես նաև հերպեսն ու ցիտոմեգալովիրուսը հաճախ են դառնում վիժման պատճառ։ Ախտածին մանրէներն ու վիրուսներն ախտահարում են պտղին, պտղապարկը՝ հանգեցնելով վիժման։ Դրանից խուսափելու համար հարկավոր է բուժումն ավարտել նախքան հղիությունը։ Հղիության ընթացքում հնարավոր է նույնպես բուժում ստանալ, սակայն դեղորայքի ընտրության ցանկը շատ սահմանափակ կլինի:

5. Ներքին օրգանների բորբոքային և վարակիչ հիվանդություններ

Բոլոր հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ինքնաթունահարությամբ և մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, կարող են հանգեցնել վիժման։ Այդ հիվանդությունների շարքում առաջատարներից ենկարմրախտը, վիրուսային հեպատիտը, գրիպը և այլն։ Անգամ պարզ անգինան կարող է ճակատագրական դառնալ հղիության 4-10-րդ շաբաթում։

6. Նախկինում կատարած աբորտներ

Աբորտը միայն բժշկական միջամտություն չէ, այն մեծ սթրես է կնոջ օրգանիզմի համար և կարող է ձվարանների և մակերիկամների դիսֆունկցիա և այլ խնդիրներ առաջացնել հետագայում։

7. Դեղամիջոցներ, խոտաբույսեր

Հղիության առաջին եռամսյակում պետք է հրաժարվել հղիության ընթացքում հակացուցված դեղամիջոցներից։ Դրանք կարող են վիժման կամ երեխայի զարգացման արատների պատճառ դառնալ։

8. Սթրես

Սաստիկ վախը կամ անսպասելի վիշտը, վիրավորանքը կամ հոգեբանական երկարատև ծանրաբեռնվածությունը վտնգավոր են երեխայի համար։ Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, որը համապատասխան միջոցներ կնշանակի կամ կուղղորդի հոգեբանի մոտ։

9. Անառողջ ապրելակերպ

Ալկոհոլի, ծխախոտի, թմրամիջոցների օգտագործումը, սուրճի չարաշահումը, թերի և սխալ սնուցումը նպաստավոր պայմաններ են ստեղծում վիժման համար։ Վիժման առաջին նշանները վաղ նկատելու և անմիջապես շտապօգնություն կանչելու դեպքում սովորաբար հնարավոր է լինում պահպանել հղիությունը։ Այդ նշաններից են՝ ցավ որովայնի ստորին հատվածում կամ գոտկատեղում, հիմնականում՝ ջղակծկման նման ցավ, արյունահոսություն։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար