Խուրմա. համեղ և օգտակար
Խուրման իր օգտակար հատկություներով հայտնի է վաղուց։ Պարունակում է վիտամիններ А, С, Е, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, ֆտոր, պղինձ, նատրիում, ֆոսֆոր, սելեն և օգտակար այլ նյութեր, 20-ից ավել ամինաթթու, շաքար՝ ֆրուկտոզա և գլյուկոզա, պեկտին, սննդային թելիկներ և այլն։
Կալորիականությունը
100 գրամ խուրմայի կալորիականությունը 280 կկալ է։
Օգտակար հատկությունները
Նպաստում է իմունիտետի բարձրացմանը, օգնում դիմակայել վարակներին ու հարբուխին, հանգստացնել հազը։
Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Ամրացնում է սրտանոթային համակարգը, կանխում սրտի հիվանդությունների առաջացումը, լավացնում է արյան բաղադրությունը, պաշտպանում անեմիայից։
Լավ է ազդում գլխուղեղի վրա։
Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, ունի լուծողական թույլ հատկություն, օգնում է ազատվել այրոցից։
Օգտակար է հղի և կրծքով կերակրող կանանց համար։
Օգնում է ամրացնել արգանդի մկանները, խթանում է լակտացիան և լավացնում կաթի որակը։
Օգնում է վերականգնել ուժերը ֆիզիկական աշխատանքից, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։
Հանգստացնում է նյարդերը, լավացնում տրամադրությունը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում վերարտադրողական համակարգի վրա, լավացնում է տղամարդկանց պոտենցիան։
Լավացնում է ատամների վիճակը և պաշտպանում կարիեսից։
Դրականորեն է ազդում նաև մաշկի վա, լավացնում է դեմքի մաշկի գույնը, դանդաղեցնում ծերացումը։
Հակացուցումները
Շաքարային դիաբետի, ստամոքսաղիքային հիվանդությունների սրացման դեպքում հարկավոր է ուտելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։