Համեմ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Համեմ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Համեմն արդեն 5000 տարուց ավել է, ինչ հայտնի է մարդկությանը, հնուց ի վեր օգտագործվել է ինչպես խոհանոցում, այնպես էլ բժշկության մեջ։ Պարունակում է վիտամին А, Е, С, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ, եթերային յուղեր, հանքանյութեր՝ կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, երկաթ, սելեն, ֆոսֆոր և օգտակար այլ նյութեր։

Կալորիականությունը

Համեմի կալորիականությունը 100 գրամի դեպքում 20 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունային համակարգը, օժտված է հակաբորբոքային և հակամանրէային հատկությամբ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, օգնում է օրգանիզմից հեռացնել «վատ» խոլեստերինը, նվազեցնել արյան ճնշումը, ամրացնել անոթներն ու լավացնել արյան բաղադրությունը։

Կարելի է ներառել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց սննդում, քանի որ այն նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը։

Նպաստավոր ազդեցություն է թողնում նաև մարսողկան համակարգի վրա, մանրէազերծում է այն, լավացնում աղիքների գալարակծկանքը, ախորժակը, օրգանիզմից հեռացնում խարաններն ու թունավոր նյութերը։

Օգտակար է երիկամների համար, նպաստում է ավելորդ հեղուկի հեռացմանը։

Օժտված է գլիստոգոն ազդեցությամբ։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Լավացնում է տեսողությունը։

Հակացուցումները

Հակացուցված է ինֆարկտ և գլխուղեղի կաթված՝ ինսուլտ ունեցած մարդկանց, նաև նրանց, որոնք հակված են թրոմբների առաջացմանը, հղի և կրծքով կերակրող կանանց։ Ներքին օրգանների հիվանդությունների դեպքում հարկավոր է նախքան ուտելը խորհրդակցել բժշկի հետ։

views 19671
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար