ՏԱՆՁ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Տանձը հարուստ է օգտակար նյութերով, պարունակում է շաքար (ֆրուկտոզա, գլյուկոզա, սախարոզա), բջջանյութ, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն), պեկտիներ, աղաղանյութեր, ֆերմենտներ, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, վիտամին А, Е, С, Р, РР, B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, յոդ, պղինձ, մագնիում, մոլիբդեն, բոր, ֆտոր, ֆոսֆոր, ցինկ և այլն։
Կալորիականությունը
100 գրամ տանձի կալորիականությունը 45 կկալ է։
Օգտակար հատկությունները
Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը։
Օգնում է հազի ժամանակ, իջեցնում է ջերմությունը, օգնում պայքարել հարբուխի դեմ։
Օգտակար է սրտանոթային համակարգի համար, ամրացնում է անոթների պատերը, լավացնում արյան բաղադրությունը, հանգստացնում սրտխփոցը։
Լավ է ազդում մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների գալարակծկանքը, օժտված է հակամանրէային հատկությամբ, նպաստում է օրգանիզմից խարանների դուրսբերմանը։
Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։
Օգնում է խթանել լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը։
Տանձն ու տանձի կոմպոտը պրոստատիտի կանխարգելման հրաշալի միջոց են։
Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, օգնում է հանգստանալ։
Հակացուցումները
Խորհուրդ է տրվում տանձն ուտել ճաշելուց երեսուն րոպե հետո և ոչ թե քաղցած ժամանակ։ Տանձն ուտելուց հետո չի կարելի ջուր խմել կամ ծանր ուտելիք ուտել, օրինակ՝ միս։ Չի կարելի ուտել մարսողական համակարգի հիվանդություների սրման դեպքում։