Ձմերուկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ձմերուկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ձմերուկ սիրում են գրեթե բոլորը, և՛ երեխաները, և՛ մեծահասակները, քանի որ այն ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և առողջությանն օգտակար այլ նյութեր՝ մագնիում, կալիում, կալցիում և այլն։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։

Նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների դեպքում։

Օգնում է օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը, օգտակար է լյարդի համար հակաբիոտիկնկերով կամ ուժեղ ազդեցությամբ այլ դեղամիջոցներով բուժումից հետո։

Ցուցված է լյարդի և լեղապարկի հիվանդությունների ընթացքում։

Օժտված է միզամուղ ուժեղ հատկությամբ, ինչը նպաստում է երիկամային և միզապարկի քարերի հեռացմանը, ինչպես նաև դրանց առաջացման կանխարգելմանը։

Նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի աշխատանքի վրա, օգնում է բուժել քրոնիկ գաստրիտը։

Նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի, խարանների դուրսբերմանը, կարգավորում է թթվահիմնային հավասարակշռությունը։

Ցուցված է նաև շաքարային դիաբետ և արթրիտ ունեցող մարդկանց։

Նպաստում է նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը, օգնում մեղմել հոգնածությունն ու դյուրագրգիռ վիճակը։

Օգտակար է նաև հղի և կրծքով կերակրող կանանց։

Բարենպաստ ազդեցություն է թողնում տեսողության վրա, օգնում կարգավորել ներակնային ճնշումը, պաշտպանում տարիքային փոփոխություններից։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նաև մկանային համակարգի վրա՝ նպաստելով վերջինիս ամրացմանը։

Լայնորեն տարածված է նաև կոսմետոլոգիայում։

Ձմերուկի պարունակությամբ դիմակները մաշկը հագեցնում են վիտամիններով և երիտասարդացնող ազդեցություն են թողնում։

Հակացուցումները

Միզամուղ միջոց լինելով՝ այն ծանրաբեռնում է երիկամները, ուստի երիկամների հիվանդության դեպքում չի կարելի շատ ուտել։ Հակացուցված է նաև փորլուծության և երիկամային խոշոր քարեր ունենալու դեպքում։

views 24023
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար