Հղիությունն ամռանը․ սնունդը

Հղիությունն ամռանը․ սնունդը

Ամռան ընթացքում հղիության գլխավոր խնդիրը ջրազրկումն է և երբեմն անտանելի շոգը։ Եթե ամառը համընկել է հղիության առաջին եռամսյակին, ապա պետք չէ սահմանափակել հեղուկի քանակը։ Չի կարելի գազավորված ջուր կամ հյութեր խմել, փոխարենը խմեք չգազավորված հանքային ջուր, թարմ քամված հյութեր, կանաչ կամ խոտաբույսերով թեյ։ Հաճախակի գլխապտույտի դեպքում փորձեք կիտրոնաջուր խմել։

Եթե հղիության ուշ ժամկետն է համընկել ամռանը, ապա ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ։ Սովորաբար հղի կանանց թույլատրվում է օրական 1.5լ հեղուկ խմել՝ ջուր, մորս, թեյ, բնական հյութ, կաթնաթթվային հեղուկ մթերքներ, սուպեր և այլն։

Երբեմն ամռանն ախորժակը կորչում է, հատկապես տոքսիկոզի դեպքում, սակայն ապագա մայրերին պարզապես արգելվում է հրաժարվել սննդից․ չէ՞ որ երեխային սնունդ է հարկավոր։ Ամառային հղիության դրական կողմն այն է, որ կարելի է մոռանալ վիտամինային կոմպլեքսների մասին և բնական վիտամիններ «ճաշակել» մրգերի ու հատապտուղների տեսքով։ Պետք է զգույշ լինել առաջին ձմերուկի դեպքում, ցանկալի է չուտել կամ գնել վստահելի խանութից։

Ցանկալի է նախապատվությունը տալ հակաօքսիդանտներ պարունակող մրգերին ու բանջարեղենին՝ գազար, դեղձ, նեկտարին, խնձոր, ծիրան և այլն։ Հակաօքսիդանտներն օրգանիզմին օգնում են ազատվել նյութափոխանակության վնասակար արգասիքներից։

Ուշադրություն դարձրեք և ընտրեք բազմագույն մրգեր ու բանջարեղեն, հատկապես դեղին, կարմիր և կանաչ գույների։ Հետևեք ձեր օրգանիզմի ռեակցիային, որպեսզի արագ ճանաչեք ալերգիան։ Չմոռանաք մսամթերքի մասին, կարող եք անյուղ միս (հավ, հորթ), ձու, կաթնաթթվային և կաթնային մթերքներ ուտել։

Ուշադրություն դարձրեք նաև աղի քանակին, պետք չէ չարաշահել, քանի որ այն նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը։ Ցանկացած եղանակ էլ իր դրական և բացասական կողմերն ունի։ Ամռանը կարող եք վայելել վիտամիններով հարուստ մրգերն ու բանջարեղենը, լողալ մաքուր ջրավազանում՝ դրանով փոխհատուցելով շոգի պատճառած անհարմարավետությունը։

 

Աղբյուրը

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար