Երկաթ․ դերն օրգանիզմում

Երկաթ․ դերն օրգանիզմում

Երկաթը կարևորագույն դեր է խաղում մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի հարցում։

Դերն օրգանիզմում

Մասնակցում է հեմոգլոբինի կազմավորմանը։

Անհրաժեշտ է լիմֆոցիտների առաջացման, իմունային համակարգի ձևավորման և աշխատանքի համար։

Մասնակցում է տարատեսակ ֆերմենտների առաջացմանը։

Անհրաժեշտ է նյարդաթելերով նյարդային իմպուլսների ճիշտ հաղորդման համար։

Ապահովում է վահանաձև գեղձի լիարժեք աշխատանքը։

Հղի և կերակրող կանանց անհրաժեշտ է երեխայի գլխուղեղի և ողնուղեղի բնականոն ձևավորման ու զարգացման համար։

Փոխազդեցությունն այլ նյութերի հետ

Երկաթն ավելի լավ յուրացվում է վիտամին C-ի առկայության դեպքում։ Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում երկաթ պարունակող մթերքների հետ ուտել նաև ասկորբինաթթվով հարուստ ուտելիքներ (լոլիկ, սոխ, բուլղարական պղպեղ, կանաչեղեն և այլն)։ Երկաթի լավ յուրացմանն է նպաստում նաև վիտամին B12-ը, պղինձը, կոբալտը։ Երկաթի յուրացմանը խոչընդոտում է կալցիումի, ցինկի, վիտամին E-ի և թանինի ավելցուկը (սուրճ, կակաո, թեյ, կոկա-կոլա և այլն)։

Երկաթ պարունակող սննդամթերքներ

Պարունակվում է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման մթերքներում։ Ընդ որում՝ կենդանական ծագման մթերքների միջից ավելի լավ ու հեշտ է յուրացվում։ Առավելագույն քանակով պարունակվում է մսամթերքում՝ լեզու, լյարդ, երիկամ, նապաստակի միս, հորթի միս, տավարի միս, գառան միս, ծավակաղամբ, մասուր, ոլոռ, հնդկաձավար, դդմիկի սերմ, մաղադանոս, դեղձ, հաղարջ և այլն։

Երկաթի անբավարարությունն օրգանիզմում

Երկաթի անբավարարությունը հաճախադեպ երևույթ է։ Կարող է առաջանալ սննդում երկաթով հարուստ մթերքների պակասից, հորմոնային խանգարման, ստամոքսաղիքային տրակտի խնդիրների, ինչպես նաև բջջային շնչառության խանգարման դեպքում, որն առաջանում է հիմնականում շարժունակության պակասի պատճառով։

Տարածված ախտանշաններն են՝

  • չոր, թեփոտ ու գունատ մաշկ, 
  • բերանի անկյուններում փոքր ճաքերի առկայություն, 
  • մազերի և ատամների վիճակի վատացում, 
  • բերանի չորություն, 
  • քրոնիկական հոգնածություն, 
  • փորկապություն և այլն։ 

Երկաթի պակասն օրգանիզմում հանգեցնում է արագ հոգնելիության, անեմիայի (սակավարյունություն), իմունիտետի թուլացման, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման և այլ հիվանդությունների։

Երկաթի ավելցուկն օրգանիզմում

Հազվադեպ է օրգանիզմում երկաթի ավելցուկ դիտվում։ Առաջանում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի և ներքին այլ օրգանների հիվանդությունների պատճառով, ինչպես նաև օրգանիզմում երկաթի յուրացման խանգարման դեպքում։

Կարող է արտահայտվել գլխապտույտով, գլխացավով, թուլությամբ, սրտխառնոցով և փսխմամբ, ախորժակի անկմամբ, մարսողական համակարգի խանգարումներով, մաշկի պիգմենտավորմամբ և այլ ախտանշաններով։

views 21348
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում