Սելեն․ օգտակարությունը և սննդային աղբյուրները

Սելեն․ օգտակարությունը և սննդային աղբյուրները

Սելենը քիմիական տարր է, որ լայնորեն կիրառվում է բժշկության մեջ մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով, հակաքաղցկեղային հզոր միջոց է։

Ինչո՞ւ է հարկավոր օրգանիզմին

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Բջիջները պահպանում է ԴՆԹ-ի խանգարումներից, նպաստում է բջիջների բնականոն զարգացմանը, վերականգնում է վնասված բջիջները։

Մասնակցում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությանը, կարգավորում է էնդոկրին համակարգի աշխատանքը։

Օգնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքին։

Ամրացնում է իմունային համակարգը, բարձրացնում դիմադրողականությունը տարատեսակ վարակների և հիվանդածին մանրէների հանդեպ։

Օժտված է հակաբորբոքային հատկությամբ։

Օգնում է, որ ճարպալույծ վիտամիններն ավելի լավ յուրացվեն։

Պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից։

Պահպանում է տեսողությունը։

Լավ է ազդում վերարտադրողական առողջության վրա, պաշտպանում է անպտղությունից։

Բարձրացնում է տղամարդկանց սեռական ակտիվությունը։

Հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև երեխաներին պաշտպանում է տարատեսակ հիվանդություններից։

Պաշտպանում է վաղաժամ ծերացումից։

Նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների (պլատին, սնդիկ) և թույների դուրսբերմանը։

Նվազեցնում է մի շարք դեղամիջոցների վնասակար ազդեցությունը։

Լավացնում է մաշկի, մազերի ու եղունգների որակը։

Օրգանիզմի օրական պահանջը

Օրգանիզմի օրական պահանջը 20-100 մկգ է։ Ընդ որում՝ առողջության վրա բացասաբար ազդում է ինչպես սելենի պակասը, այնպես էլ ավելցուկը։

Սելենի փոխազդեցությունն այլ նյութերի հետ

Սելենը լավ է յուրացվում օրգանիզմում վիտամին E-ի և յոդի բավարար քանակի դեպքում այդ նյութերն ուժգնացնում են մեկը մյուսի ազդեցությունը։ Որոշ դեղամիջոցներ կարող են օրգանիզմում նվազեցնել սելենի քանակությունը։

Սելեն պարունակող սննդամթերքներ

Սելենի լավագույն աղբյուրը ծովաձուկն է և ծովամթերքը, հատկապես՝ խեցգետինը, ծովային կաղամբը, կալմարը և այլն։ Ծովի աղը նույնպես սելենի լավ աղբյուր է։

Սելենով են հարուստ նաև հետևյալ մթերքները՝ լյարդ, երիկամ, սիրտ, խոզի ճարպ, ծլած ցորեն (ածիկ), հնդկաձավար, վարսակաձավար, եգիպտացորեն, լոլիկ, սխտոր, սնկի որոշ տեսակներ, ձու, ձիթապտուղ և ձիթապտղի ձեթ։

Ծծկեր երեխաները սելենն ստանում են մայրական կաթի միջոցով, որում նրա քանակությունն ավելի շատ է, քան կովի կաթում։

Սելենի անբավարարություն

Սելենի անբավարարության հետևանքով թուլանում է իմունիտետը։ Թուլությունը, դեպրեսիան, սեռական ակտիվության կամ աշխատունակության նվազումը, մաշկային, սրտանոթային համակարգի հիվանդությունները, տեսողության խանգարումը և մի շարք այլ հիվանդություններ կարող են սելենի անբավարարության արդյունք լինել։

Սելենի պակասից տուժում են հիմնականում տարեցները, հղի կանայք, արհեստական սնունդ ստացող նորածինները, անբարենպաստ էկոլոգիական պայմաններում ապրող մարդիկ։ Սելենի պակասը լրացնելու լավագույն միջոցը լիարժեք սնունդն է։ Սելեն պարունակող հավելումների օգտագործումը թույլատրվում է միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Սելենի ավելցուկ

Սելենի ավելցուկ հազվադեպ է առաջանում, հիմնականում ի հայտ է գալիս սելեն պարունակող դեղամիջոցների օգտագործման պատճառով։ Քանի որ սելենը մաքուր վիճակում թունավոր է, դրանով հարուստ կենսաբանորեն ակտիվ հավելումների և դեղամիջոցների օգտագործումը պետք է վերահսկվի բժշկի կողմից։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…