Վիտամին D․ դերն օրգանիզմում

Վիտամին D․ դերն օրգանիզմում

Վիտամին D-ն՝ կալցիֆերոլ, մարդու օրգանիզմին անհրաժեշտ կարևորագույն վիտամին է։ Հիմնական աղբյուրն արևի ճառագայթներն են (ուլտրամանուշակագույն ճառագայթներ), սակայն քիչ քանակությամբ օրգանիզմ է ներթափանցում նաև որոշ սննդամթերքների միջոցով։

Հանդիպում է մի քանի ձևով՝ D1, D2, D3, D4, D5 և D6, կայուն է բարձր ջերմաստիճանի հանդեպ և չի լուծվում ջրում։

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրգանիզմին

Օրգանիզմում հիմնական դերը ֆոսֆորի և կալցիումի ճիշտ յուրացումն ապահովելն է։

Խիստ կարևոր է վաղ մանկական տարիքում, քանի որ կանխում է ռախիտի առաջացումը։

Կանխում է նաև օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը։

Նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։

Կարևոր է վահանաձև գեղձի բնականոն աշխատանքի համար։

Ազդում է նաև մաշկի վիճակի վրա։

Նրանից է կախված մկանային հյուսվածքի աշխատունակությունը։

Օգնում է պաշտպանվել քրոնիկ հոգնածությունից և տրամադրության անկումից։

Դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա։

Փոխազդեցությունն այլ նյութերի հետ

Վիտամին D-ն ճարպալույծ նյութ է, հետևաբար նրա բնականոն յուրացման համար օրգանիզմը բավականաչափ ճարպ պետք է ստանա։

Որպեսզի այն սինթեզվի օրգանիզմում կամ լավ յուրացվի սննդից, ապա օրգանիզմը պետք է նաև բավականաչափ կալցիում, ֆոսֆոր, վիտամին A, E, C և B խմբի վիտամիններ ստանա։

D վիտամինի ավելցուկի դեպքում հնարավոր է, որ դժվարանա երկաթի յուրացումը։

Օրգանիզմի օրական պահանջը

Վիտամին D-ի օրական պահանջը կախված է մարդու տարիքից ու ֆիզիկական վիճակից և կազմում է 5-10 մգ։ Պահանջը մեծանում է մանկական տարիքում, հղիության և կրծքով կերակրման շրջանում։

Վիտամին D պարունակող սննդամթերքներ

Պարունակվում է ծովամթերքում, կարմիր խավիարում, ծովային ճարպոտ ձկնատեսակներում։ Մեծ քանակությամբ առկա է նաև հավի, տավարի ու խոզի լյարդում։ Ձվի դեղնուցը նույնպես որոշակի քանակությամբ վիտամին D է պարունակում։ Առկա է նաև պանրում, սերուցքային կարագում, թթվասերում և կաթնամթերքի այլ տեսակներում։

Վիտամինի անբավարարությունն օրգանիզմում

Երեխաների օրգանիզմում վիտամին D-ի պակասը դրսևորվում է ռախիտի առաջացմամբ։ մեծահասակների դեպքում դրսևորվում է թուլությամբ, ախորժակի անկմամբ, քաշի անկմամբ, օստեոպորոզի, քրոնիկ հոգնածության առաջացմամբ, տեսողության վտացմամբ և այլ նշաններով։

Վիտամինի ավելցուկն օրգանիզմում

Վիտամինի ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան պակասը։ Արտահայտվում է թուլությամբ, սրտխառնոցով, փորկապությամբ, մկանային ցավով և այլ երևույթներով։

views 12651
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում