Հնդկաձավար (գրեչկա)․ օգտակար հատկությունները

Հնդկաձավարը մարդու օրգանիզմին խիստ օգտակար սննդամթերք է։ Պարունակում է վիտամին E, A, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, ֆոսֆոր, կալիում, յոդ, մագնիում, բոր, ցինկ, երկաթ, պղինձ, ֆոլաթթու, բջջանյութ, հեշտ յուրացվող սպիտակուցներ, որոնք անփոխարինելի ամինաթթուներ են պարունակում և այլն։
Օգտակար հատկությունները
Կանոնավոր օգտագործման դեպքում ամրացնում է իմունային համակարգը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, անոթներն ավելի առաձգական է դարձնում, լավացնում է արյան շրջանառությունը և արյան որակը, նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը, օգնում պայքարել երակների վարիկոզ լայնացման և սրտանոթային հիվանդությունների դեմ։
Կարգավորում է արյան ճնշումը։
Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։
Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը։
Արագացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմը մաքրում խարաններից և թույներից։
Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։
Շատ օգտակար է երեխաների համար։
Օգնում է երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացմանը։
Նպաստում է արթրիտի և ռևմատիզմի դեպքում այտուցների և ցավի նվազեցմանը։
Խորհուրդ է տրվում ավելորդ քաշ ունեցող մարդկանց։
Լավացնում է ոսկրային հյուսվածքի, ատամների, եղունգների ու մազերի վիճակը։
Մաշկն ավելի առաձգական է դարձնում, լավացնում դեմքի մաշկի գույնը։
Տղամարդկանց դեպքում բարձրացնում է սեռական ակտիվությունը։
Նյութի կազմումը՝ www.sotskiy.am