Սոխ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Սոխն աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում ամենահայտնի բանջարեղեններից մեկն է։ Այն օժտված է ոչ միայն համային հրաշալի որակներով, այլև բուժիչ հատկություններով, որոնց շնորհիվ հնարավոր է պաշտպանվել կամ բուժել բազմաթիվ հիվանդություններ։
Սոխն առավել օգտակար է թարմ վիճակում, քանի որ ջերմային մշակման ընթացքում բազմաթիվ օգտակար հատկություններ կորչում են։ Այն պարունակում է A, C, E, PP, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շաքար, ֆիտոնցիդներ, ազոտային նյութեր, օրգանական թթուներ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, կոբալտ և օրգանիզմի համար օգտակար այլ նյութեր։
Երկաթի պարունակությամբ սոխը չի զիջում գազարին, իսկ շաքարի պարունակությամբ (որոշ տեսակները միայն) գերազանցում է ձմերուկին։
Սոխի կալորիականությունը 100գր սոխի կալորիականությունը 40կկալ է, իսկ կանաչ սոխինը՝ 20կկալ։
Օգտակար հատկությունները
- Սոխը սխտորի և քրքումի պես բնական հակաբիոտիկ է համարվում։
- Օժտված է վառ արտահայտված հակասեպտիկ և մանրէասպան ազդեցությամբ, ոչնչացնում է բազմաթիվ վնասակար մանրէներ։
- Նպաստում է օրգանիզմի դիմադրողական համակարգի ամրապնդմանը։
- Օգնում է կանխարգելել և հաղթահարել հարբուխը։
- Կանոնավոր օգտագործման դեպքում դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի վրա, նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը, ամրացնում է անոթների պատերը։
- Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։
- Գրգռում է ախորժակը, նպաստում է սննդի լավ յուրացմանը։
- Ունի միզամուղ թույլ հատկություն։
- Կանոնավոր օգտագործումը բարենպաստ է ազդում մազերի, մաշկի, եղունգների ու ատամների առողջության վրա։
- Ուժեղացնում է սեռական ֆունկցիան։
Սոխի հակացուցումները
Խոհարարական չափաքանակով օգտագործելու դեպքում սոխը հակացուցումներ չունի։ Չափից շատ օգտագործելու դեպքում կարող է բացասական հետևանքների հանգեցնել։ Ներքին օրգանների լուրջ հիվանդությունների և սոխը բուժման նպատակով օգտագործելու դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի խորհրդատվության։
Թարգմանությունը և խմբագրումը՝ www.sotskiy.am