Առողջ քուն․ ինչպե՞ս ապահովել

Առողջ քուն․ ինչպե՞ս ապահովել

Առողջ քունը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է մարդուն և ֆիզիկական ու հոգեբանական առողջության կարևոր պայման է։

Քնի որակից է կախված մեր առույգության որակը, այն, թե ինչպես մեր օրգանիզմը կգործի ցերեկը։ Ճիշտ քունը հրաշալի տրամադրության, լավ ինքնազգացողության և գեղեցկության անփոխարինելի աղբյուր է։

Գոյություն ունի մի քանի կանոն, որոնց պահպանումը թույլ կտա ապահովել քնի արդյունավետությունը։ Այդ կանոններն օրգանիզմին օգնում են քնի ընթացքում ճիշտ կատարել իր ֆունկցիաները, ինչն անպայմանորեն բարենպաստ ազդեցություն է թողնում ինքնազգացողության վրա։

1. Փորձեք պառկել քնելու և արթնանալ նույն ժամին՝ անկախ շաբաթվա օրից։

2. Պառկեք քնելու մինչև 23:00-ն։ հենց այդ ընթացքում է մարդկանց մեծամասնության օրգանիզմը տրամադրված հանգստանալուն։

3. Պետք չէ քնելուց առաջ ուտել։ Քնելուց մի քանի ժամ առաջ կարելի է թեթև որևէ բան ուտել, օրինակ՝ բանջարեղեն, կաթնամթերք, միրգ։

4. Չի կարելի քնելուց առաջ ալկոհոլ կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ (սուրճ, թեյ, կակաո) խմել։ Կարելի է խմել երիցուկով կամ անանուխով թեյ, մեղրով կաթ, որոնք կնպաստեն հանգիստ քնին և կօգնեն արագ ու խորը քնել։

5. Զբոսնելն ու թարմ օդ շնչելը նույնպես կօգնեն արագ քնել։

6. Փորձեք քնելիս չմտածելխնդիրների ու մտահոգությունների մասին, այդ կհասցնեք անել հաջորդ օրը։ Ավելի լավ է թուլացնեք մկանները և մտածեք լավ բաների մասին։

7. Ցանկալի է քնելուց առաջ սառը ցնցուղ չընդունել, ավելի լավ է նախապատվությունը տալ տաք, լարվածությունը թուլացնող լոգանքին։

8. Արագ և հանգիստ քնելու համար կարող եք նաև մեղմ, դասական կամ ձերնախընտրած երաժշտությունը լսել, լավ տարբերակ են նաև բնույթան ձայները և օրորոցայինները։

9. Քնելուց առաջ օդափոխեք սենյակը։

10. Գիշերվա ընթացքում լիարժեք մթություն ապահովեք, անջատեղ լույս արձակող բոլոր սարքերը, անգամ լուսային թվերով ժամացույցը, մի գնեք նաև լուսավոր թվերով զարդուցիչ։

11․ Ավելիլավ է քնեք թեթև գիշերաշապիկով, իսկ մրսելու դեպքում ծածկվեք հավելյալ ծածկոցով։ Թույլ տվեք, որ մարմինը շնչի, անկաշկանդ լինի։

12. Անկողինը պետք է հարթ լինի, ոչ շատ փափուկ, ոչ էլ շատ կոշտ։

13. Խորհուրդ չի տրվում քնել փորի վրա, ավելի լավ է պառկեք կողքի։

14. Առավոտյան փորձեք երկար չմնալ անկողնում, երբ արթնանում եք, մի քանի րոպե անց ձգվեք, ժպտացեք և վեր կացեք։ Արեք այդ հաճույքով և առանց շտապելու։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: